Tuesday, 30 05 2023
Պետրակովի հրատապ որոշում․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ
12:06
Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․
17:15
Մալխաս Ամոյանի և Էրիկ Իսրայելյանի որոշումների արժեքը
12:30
Փաշինյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզը․ Ինչպես նվաճել 25 օլիմպիական ոսկի
Հայաստանի ֆանտաստիկ ցուցանիշը․ 13 հնարավորից 12 մեդալ
Ով կպաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասը․ Այլընտրանքային տարբերակ

Լևոն Արոնյան, Էրիկ Իսրայելյան․․․ Մեդալների հակառակ կողմը

Վերջին օրերին հասարակության շրջանում քննարկման լայն առարկա էր դարձել երիտասարդ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումները։ «Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ տեղեկացնել կրկին անգամ, ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն: Հայաստանը 13 տարի բռնցքամարտում աշխարհի չեմպիոն չէր ունեցել, իսկ ես դարձա աշխարհի չեմպիոն: Մինչև այսօր ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար:Միշտ ցանկացել եմ հայ ազգիս դրոշը բարցրացնեմ, օրհներգը հնչեցնեմ: Ուղղակի ես նույնպես մարդ եմ, պետք չէ այդպես վարվել չեմպիոնի հետ:Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ արտերկիր, այնտեղ կմենամարտեմ: Հիշեք իմ անունը և ազգանունը»,- գրել էր Իսրայելյանը։ Վերջինիս հայտարարությանը հաջորդել էր ԿԳՄՍ-ի պատասխանը։ «2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով», ասել էր ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

Արդեն երեկ Իսրայելյանը նոր գրառում կատարեց՝ հայտարարելով, որ 4 միլիոն 600 հազար դրամ աջակցությունը չի ստացել։ Ավելին բռնցքամարտիկը նշել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն խոստացել է իրեն օգնել բնակարան ձեռք բերելու հարցում, սակայն խոստումը չի կատարել։ Մասնավորապես, ըստ Իսրայելյանի՝ Գիլոյանն իրեն առաջարկել էր աղմուկ չբարձրացնել վստահեցնելով, որ ԿԳՄՍ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի։ Իսրայելյանի հայտարարությունները մեկնաբանելը իրականում դժվար է, նույնիսկ տհաճ։ Տաղանդավոր բռնցքամարտիկը շեշտելով իր նվաճումների մասին միևնույն ժամանակ խոսում է անտեսվելու և ֆինանսական աջակցություն չստանալու մասին։ Նշենք, որ անցյալ տարվա օգոստոսին Կարեն Գիլոյանը ընդունել էր բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանին։ Գիլոյանը վստահություն էր հայտնել, որ գրանցված նվաճումները դեռ սկիզբն են, և 18-ամյա բռնցքամարտիկը շուտով հաջողություններ կգրանցի արդեն մեծահասակների պայքարում։ «Ուզում եմ իմանաք՝ պետությունը միշտ իր շնորհալի մարզիկների կողքին է, որոնք ոչինչ չեն խնայում երկրի պատիվն ու դրոշը միջազգային հարթակներում բարձր պահելու համար: Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքն ու շնորհակալ ենք այն նվիրումի համար, որ ցուցաբերում եք մարզաձևում հաջողություններ գրանցելու և երկրի անունը բարձր պահելու համար»,– ասել էր Գիլոյանը։ Ըստ ԿԳՄՍ-ի պաշտոնական հաղոդրագրության՝ Էրիկ Իսրայելյանն ընդգծել էր, որ միշտ զգացել է պետության աջակցությունը՝ ստանալով հասանելիք նպաստներն ու անվանական թոշակները: Ի՞նչ է փոխվել վերջին ամիսների ընթացքում, ի՞նչ է տեղի ունենում այսօր և ի՞նչու է բողոքում Իսրայելյանը։ Առաջին տպավորությունն այնպիսին է, որ Իսրայելյանը ուղղակի ցանկանում է, որ իր նկատմամբ ցուցաբերվի առանձնահատուկ վերաբերմունք։ Այստեղ, սակայն, հարց է ծագում, ինչո՞վ է Իսրայելյանն առավել մեր մյուս մարզիկներից, որոնք սուս ու փուս բարձր են պահում Հայաստանի պատիվը։

Ինչո՞վ է Իսրայելանն առավել օրինակ մարմնամարզիկ Արթուր Դավթյանից, որը փառահեղ հաջողություններ է պարգևել մեր երկրին։ Պարգևել է լուռ մարզվելով՝ ոչ այնքան լավ պայմաններում։ 2022 թվականին մեր մարզիկները միջազգային տարբեր մրցաշարերում նվաճել են 306 մեդալ, որոնցից 104-ը ոսկե։ Ստացվում է, որ հարյուրից ավելի ոսկե մեդալակիրներից դժգոհում է միայն Իսրայելյանը։ «Պայմանավորվեցինք՝ կընդառաջեմ ու իրեն տրամադրվող ամսական նպաստն ու անվանական թոշակը միանգամից կփոխանցվի տան հիփոթեքի վճարմանը, մնում էր, որ նա կանխավճարի հարցը լուծեր: Ամեն ինչ իր սրտով էր, շատ երջանիկ էր ու շատ շնորհակալ: Ամենօրյա կապի մեջ էի, օգնում և աջակցում էի՝ ինչպես կարողանում էի մինչ այն պահը, երբ ասաց, որ կանխավճարը չի կարող վճարել … 4,5 մլն դրամի մասին էր խոսքը: Հարցրի, թե ինչ արեց այն գումարները, որ ստացել է, ասաց՝ իսկ ես ինչո՞վ ապրեի»,- Armsport-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների միայն ԿԳՄՍՆ կողմից հատկացված պետական վճարները 2022 թվականի հունվարից առ այսօր կազմել են 5 մլն 720 հազար դրամ:

Ինչ է ստացվում, երիտասարդ բռնցքամարտիկը վատնելով պետության կողմից տրամադրված հիփոթեքի գումարները սպառնում է մասնավորապես ԿԳՄՍ-ին՝ նշելով, որ կլքի հայրենիքը և ելույթ կունենա այլ պետության դրոշի ներքո։ Ինչևէ, Հայաստանի համար մեդալ նվաճելու մասին բարձրաձայնելը կարծում ենք այնքան էլ գեղեցիկ չէ։ Իսրայելյանի քայլը կարելի է համեմատել թերևս Լևոն Արոնյանի հայտնի որոշման հետ։ Արոնյանը լքեց Հայաստանը նախընտրելով ելույթ ունենալ այլ պետության դրոշի ներքո։ Արոնյանը ևս հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրեն խաբել են։ Նույնիսկ եթե մարզիկները պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում իշխանությունների կողմից, արդյո՞ք դա հիմք է լքելու հայրենիքը և ելույթ ունենալ այլ պետության դրոշի ներքո։

Այս հարցը թերևս թողնենք անպատասխան։ Եթե նույնիսկ այլ պետություններից շահավետ առաջարկներ են լինում, կարելի է հեռանալ լուռ։ Երկու տարի առաջ Բուլղարիայից շահավետ առաջարկ էր ստացել ըմբիշ Մալխաս Ամոյանը։ Վերջինս սակայն նախըտրեց ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո և կարճ ժամանակ անց դարձավ աշխարհի չեմպիոն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում