
Դատախազությունը պահանջում է Մհեր Սեդրակյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
1 մլրդ 434 մլն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողին կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել։
7 մլրդ 236 մլն 775 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխում՝ օտարման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար: