Չեմ հավատում, որ ՀՀ ԱԺ-ն կվավերացնի Հռոմի ստատուտը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կիրիլլ Կրիվոշեևը:
Վերջինս կարծում է, որ ՀՀ ԱԺ-ն սկզբում կհետաձգի Հռոմի ստատուտի վավերացումը, հետո կմոռանա այդ մասին:
Կրիվոշեևը հայ-ռուսական պետական հարաբերություններում գլոբալ փոփոխություններ չի կանխատեսում. «Ոչ մի ՀԱՊԿ դիտորդ չի լինի, քանի դեռ այնտեղ են ԵՄ դիտորդները: ՀԱՊԿ դիտորդերը շատ զգուշավոր կխոսեն Ադրբեջանի գործողությունների մասին, Հայաստանին այդպիսի առաքելություն պետք չէ: Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ ռուս խաղաղապահներին հաշվի չի առնում: Բաքուն ու ռուս խաղաղապահներն իրար կհանդուրժեն մինչև 2025 թ.-ը, հետո կբաժանվեն վատ նոտայի վրա»: