Tuesday, 30 05 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Հայաստանի ռազմավարական այցեքարտը. Սյունիքի պաշտպանության ողնաշարը
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ

Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր

Ըստ հաշվարկի, Ադրբջանի շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությունն օրեկան ունենում է 1,9 միլիոն դոլարի վնաս: Հաշվարկը կատարել է տնտեսագետների մասնագիտական խումբը՝ Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ: Հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը 44-օրյա պատերազմը և դրա հետևանքով ձևավորված նոր ստատուս-քվոն ու երկամյա չափազանց բարդ, պարբերական սադրանքներով լեցուն իրավիճակը առավելապես դիտարկվում և քննարկվում է ռազմա-քաղաքական բաղադրիչների պրիզմայով: Դրանք են գերակշռում նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պարագայում: Եվ դա իհարկե միանգամայն հասկանալի և օբյեկտիվ իրողություններով թելադրված պրիզմա է: Միևնույն ժամանակ սակայն, հարկ է նկատել, որ ուշադրությունից զգալի դուրս է մնում մեկ այլ բաղադրիչ, որը սակայն իր նշանակությամբ և կարևորությամբ թերևս ամեն ինչի հիմքն է: Ադրբեջանը թե պատերազմով, թե դրան հաջորդող երկու տարիների պարբերական սադրանքներով՝ Հայաստանի ու Արցախի հանդեպ, հարվածում է նաև հենց այդ հիմքին՝ որպես գլխավոր թիրախներից մեկը: Խոսքը տնտեսության մասին է:

44-օրյա պատերազմի հետևանքով միայն Հայաստանին պատճառվել է միլիարդավոր դոլարների վնաս: Իհարկե առ այսօր չկա վնասի ստույգ գնահատում, սակայն տարբեր մոտավոր հաշվարկներով՝ այն կազմում է 7-9 միլիարդ դոլար: Ընդ որում, խոսքը լոկ պատերազմի ընթացքում ռազմական և այլ բնույթի ծախսերի, կամ պատերազմի հետևանքը վերացնելուն ուղղված ռեսուրսների մասին չէ: Նախապատերազմական ստատուս-քվոյի պայմաններում Հայաստանի և Արցախի տրամադրության տակ էին տարածքներ, որոնցում առկա էր նաև տնտեսական բազմաբնույթ մեծ ռեսուրս՝ թե հումքի, թե տեխնիկայի, թե սարքավորումների, թե շենք շինությունների և այլ տեսքով: Պատերազմը «խլել» է այդ ամենը, ոչնչացրել: Այդ ամենը, ինչպես նաև դրանից ստացվող տնտեսական արժեքը, նաև մուլտիպլիկատիվ էֆեկտը տարբեր գնահատականներով կազմում են միլիարդավոր դոլարներ: Սակայն, Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի տնտեսական կենսագործունեության հնարավորություններին հարվածում է նաև պատերազմից հետո, պարբերաբար:

Օրինակ, սահմանային լարվածություններն ու ռազմական գործողությունները, ագրեսիան Հայաստանի հանդեպ, որ եղել են օրինակ 2021-ի նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին, ունեցել են տնտեսական հետևանք, որը շարունակվում է առ այսօր: Տնտեսությունը Ադրբեջանի հարվածային գլխավոր ուղղություններից մեկն է, որը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի ու Արցախի համար: Ի վերջո, տնտեսության ամրությունն է, որ ապահովում է թե պաշտպանական կարողությունների ամրապնդում, թե նաև դիվանագիտական աշխատանքի արդյունավետություն: Այդ մարտահրավերին արդյունավետ դիմակայելու համար Հայաստանի և Արցախի ներուժը բավարար չէ: Կա սփյուռքի մեծ աջակցության անհրաժեշտություն: Սակայն, այստեղ շատ հաճախ ընկալումները տեղավորվում են պարզունակ հանգանակությունների չափման մեջ: Մինչդեռ, սփյուռքի ներուժի չափման միավոր պետք է դիտվեն ոչ թե հանգանակությունները, այլ համատեղ գործնական գաղափարները, միջազգային կապերը, կադրերը, փորձը, այդ ամենի թե արժեքային, թե մշակութային, թե քաղաքակրթական աշխարհագրության բազմազանությունը: Մինչդեռ, այստեղ հնարավորությունների հանդեպ գերիշխում են խնդիրները, որոնք դժբախտաբար շատ հաճախ կրում են սուբյեկտիվ՝ անձնային-խմբային բնույթ: Այդ ներուժն ունի թե՝ «իդեալականացումից» ձերբազատվելու, բայց նաև չթերագնահատվելու անհրաժեշտություն: Բայց, դրա համար կա այդ շատ կարևոր խնդիրը՝ անձնային-խմբային մտահորիզոնից վեր կանգնելու կարողությունը, թե պետական մակարդակում, թե նաև հայաստանյան ու սփյուռքյան տարբեր հասարակական-քաղաքական միավորներում: Ընդ որում, կան այդ հարցում հաջողության օրինակներ ու պատմություններ, այլ կերպ ասած՝ կան նախադեպեր, հետևաբար խոսքն անհնարինի մասին չէ, այլ անհրաժեշտ կամքի ծավալի ու ընդգրկման շրջանակի: Այդ կերպ հնարավոր է ընդլայնել Հայաստանի տնտեսական կարողության շրջանակն ու որակը, ինչը Հայաստանի և Արցախի պաշտպանվածության ընդլայնման հեռանկարն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում