Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ մոտակա օրերին ականատես կլինենք քաղաքական հստակ գնահատականի և հետագա քայլերի մասին հայտարարության:
Աթանեսյանի խոսքով` Բաքուն չի հարգում ռուս խաղաղապահությանը, բայց դա ոչ Արցախի, ոչ էլ Հայաստանի խնդիրն է. «Ոչ օրինաչափ է, երբ Արցախից գնահատական է հնչում, որ Բաքուն վարկաբեկում է ռուսական խաղաղապահությանը»:
Աթանեսյանը նաև շեշտեց, որ պետք է պնդել պաշտպանել ԼՂ ինքնորոշման իրավունքը, թեև այս հարցում Երևանը Ստեփանակերտի գործընկերը չէ: