Tuesday, 30 05 2023
Մոսկվայի վրա 8 դրոն է արձակվել
12:30
ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Այսօր ՀՀ-ում տնտեսական իրավիճակը թույլ է տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր ցուցանիշներ. Վաղարշակ Հակոբյան
Ոչ մի լումայի շեղում. ՀՊ-ը եզրակացնում է, Հայաստան հիմնադրամը՝ պարզաբանում
Զինվորական ծառայություն անցած կանայք կներառվեն պահեստազորում. Սուրեն Պապիկյան
12:10
Կիևը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման, իսկ ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Մոսկվայի երկնքում 8 ԱԹՍ-ի խոցման մասին
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը. առայժմ քար լռություն
Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
18-27 տարեկան կանայք, ովքեր ցանկանում են ծառայել՝ ծառայության ժամկետը կսահմանվի 6 ամիս. Պապիկյան
Ի՞նչ է հայտնի Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»

Ինչպես է ժողովրդավարական աշխարհը բռնել Ադրբեջանի ձեռքը

Առցանց ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ անցկացվող ժողովրդավարության Վեհաժողովում, որտեղ Կովկասից հրավիրվում են միայն Հայաստանն ու Վրաստանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի ժողովրդավարական վերափոխումների հարցում հաստատուն եւ անշեղ ընթացքի, արդյունքների, միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականների մասին:

Միաժամանակ, Հայաստանի վարչապետը հիշատակել է ժողովրդավարական Հայաստանի դեմ Ադրբեջանի 2022-ի սեպտեմբերյան ագրեսիան և Արցախի շրջափակումը, որպես հակաժողովրդավարական, հակաիրավական քաղաքականության ակնառու վկայություն: Այդ ամենն անշուշտ կարեւոր է և նվազագույնն է, որ իհարկե պետք է արտացոլվեր Հայաստանի վարչապետի ելույթում: Միաժամանակ, գուցե արժեր խորհել ելույթում այդ իմաստով միջազգային ժողովրդավարական հանրության պատասխանատվության առավել հստակ հասցեագրման մասին: Մասնավորապես, Ջո Բայդենի նախագահությամբ առաջին Վեհաժողովը տեղի ունեցավ 2021-ի դեկտեմբերի 9-10-ին, առցանց: Դրանից հետո ազդարարվեց, որ մեկ տարի անց տեղի կունենա երկրորդը, որը կարձանագրի նաև այդ մեկ տարվա ընթացքում համաշխարհային ժողովրդավարության մակարդակում տեղի ունեցածը: 2022-ի փետրվարին բռնկվեց ուկրաինական պատերազմը և գուցե դրա հետագա ազդեցությունն էր պատճառը, որ 2022-ի դեկտեմբերի փոխարեն, ժողովրդավարության գլոբալ Վեհաժողովը անցկացվեց 2023-ի մարտի վերջին: Այստեղ գուցե ժամկետի հանգամանքը էական չէ:

Էական է հենց այն, ինչ տեղի է ունեցել անցնող մեկ տարվա ընթացքում, ինչ տեղի է ունենում, և ինչպիսին է դրա վերաբերյալ ժողովրդավարական հանրության արձագանքը: Եվ այդ իմաստով, ժողովրդավարական միջազգային հանրությունը անցնող տարվա ընթացքում «բռնել» է հայկական ժողովրդավարության հանդեպ Ալիևի ագրեսիվ քաղաքականություն իրականացնող ձեռքը, բայց շատ հաճախ այդ ձեռքը բռնել է համատեղ էներգետիկ ծրագրերի վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում՝ ձեռքսեղմման ֆորմատով, այլ ոչ «ձեռնաշղթաների», որոնք կխանգարեին Ալիևին ագրեսիվ քաղաքականությունն առաջ մղելու հարցում: Եվ այդ առումով թերևս պետք էր առավել հստակ արձանագրել, որ ժողովրդավարական հանրությունը բավարար արդյունավետություն չի ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարության հանդեպ Ադրբեջանի նախագահի գործած ագրեսիան դատապարտելու եւ դրա շարունակությունն արգելափակելու հարցում:

Միեւնույն ժամանակ, հայտարարության փոխարեն, թե Հայաստանը պատրաստ է ստանձնել ժողովրդավարական նոր պարտավորություններ, Հայաստանի վարչապետին թերեւս հարկ էր արձանագրել այլ բան, որ՝ Հայաստանը հաշվետու է ոչ թե ժողովրդավարական միջազգային հանրություն ասվածի, այլ ինքն իր քաղաքակրթական ընտրության եւ զարգացման հրամայականի առաջ: Այլ կերպ ասած, ժողովրդավարական քաղաքակրթական ընտրությունը Հայաստանի համար սակարկության ենթակա հանգամանք չէ, երբ գնահատվում է մի հանձնարարության կատարումն ու հանձնարարվում հաջորդը:

Դա գուցե ներհատուկ էր մինչեւ 2022-ի փետրվարյան աշխարհին, այսօր արդեն գործում է բացարձակապես այլ տրամաբանություններ եւ գնահատվում են բոլորովին այլ հանձնառություններ ու պարտավորություններ, անկախ դիմացի սուբյեկտի ժողովրդավարականության աստիճանից: Այդ հանգամանքը իր մաշկի վրա դժբախտաբար զգում է Հայաստանը՝ ներառյալ Արցախը: Ժողովրդավարությունը Հայաստանի համար քաղաքակրթական ընտրություն է, հանրային համակեցության առավելլ օպտիմալ կացութաձեւի, հարաբերությունների արդիական համակարգի ընտրություն, այլ ոչ հանձնառություն ու պարտավորություն: Հայաստանը, գտնվելով բարդ ռեգիոնում՝ մեծ ծավալի չափազանց նուրբ շերտերով եւ հանգամանքներով, որոնք այս ձեւաչափի շրջանակում չարժե կրկնել, այդուհանդերձ գնում է ժողովրդավարության կայացման ճանապարհով: Հետեւաբար, գուցե հնչի տարօրինակ, բայց, ոչ թե Հայաստանը պետք է համոզի, որ ինքը ժողովրդավար է, այլ միջազգային հանրությունը պետք է գործնականում ցույց տա, որ ժողովրդավարությունն իր համար քաղաքական արժեք է, ոչ թե քաղաքական գործիք՝ այլ, այդ թվում նավթագազային արժեքների հասնելու ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում