Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023-ի առաջին երկու ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները՝ համեմատելով 2022-ի նույն ժամանակահատվածի հետ։
Հունվար–փետրվարին 2022-ի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.9%։Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.0%–ով, ծառայությունների ծավալը՝ 23.5%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 18.0%–ով, շինարարությունը՝ 13.2%–ով, արտահանումը՝ 96.4%–ով, ներմուծումը՝ 67.4%–ով։
2023-ի փետրվարին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՏԱՑ-ը կազմել է 11.3%։
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 0.7%–ով, ծառայությունների ծավալը՝ 21.2%–ով, առևտրի շրջանառությունը՝ 18.2%–ով, շինարարությունը՝ 13.9%–ով, արտահանումը՝ 110.0%–ով, ներմուծումը՝ 62.3%–ով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ:
Կարապետյանի խոսքով՝ տնտեսական ակտիվության նոր տվյալները 2022-ի զարգացումների շարունակությունն են․ «Կառուցվածքային փոփոխությունը երկարատև միտում ունի մեր տնտեսության մեջ»: