
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին ասվում է ԻԻՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Լավրովի հետ վաղվա մեր քննարկման թեմաներից մեկը գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն է։ Ռուսաստանը Վիեննայում արդյունավետ դեր խաղաց Իրանի և Արևմուտքի բանակցությունների նոր փուլում՝ 4 + 1-ում, որը տևեց մի քանի ամիս։ Ռուսաստանում մեր գործընկերները շարունակում են կատարել կողմերին բանակցություններին վերադարձնելու՝ իրենց պարտավորությունները»,- լրագրողներին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։