Tuesday, 30 05 2023
-
11:44
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Հայաստանի ռազմավարական այցեքարտը. Սյունիքի պաշտպանության ողնաշարը
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը

Առաջին ահազա՞նգը և գործողությու՞նը Ռուսաստանից

«Ռոսսելխոզնադզորը» տարածել է հայտարարություն, որն այն մասին է, թե կարող է արգելվել Հայաստանից կաթնամթերքի մուտքը ռուսական շուկա, քանի որ այն չի համապատասխանում պահանջվող ստանդարտներին: «Հայտնաբերված խախտումների բնույթը վկայում է նաև անասնաբուժական պետական ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը։

Այդ իսկ պատճառով «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրանքով կասեցնել երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։ «Ռոսսելխոզնադզորը»  տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին։

«Ռոսսելխոզնադզոր»-ը հատկապես մտահոգված է այն դեպքերով, երբ երրորդ երկրների ձեռնարկություններն ընդգրկված են Մաքսային միության ռեգիստրներում՝ առանց ռուսական կողմի համաձայնության կամ չնայած ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու ծառայություններին ուղարկված պաշտոնական մերժմանը», հայտարարում է «Ռոսսելխոզնադզորը»: Այդ կազմակերպության հայտարարությունը հաջորդում է բավականին մեծ աղմուկ հանած տեղեկատվությանը, որ հրապարակվեց ռուսական պետական լրատվամիջոցներով, կապված Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու հեռանկարի և դրանից ՌԴ ԱԳՆ դժգոհության հետ: Եվ ահա, այդ տեղեկատվությունից հետո, որ ՌԴ պաշտոնական լրատվամիջոցներով հրապարակվել էր ՌԴ ԱԳՆ անանուն աղբյուրին հղումով, հրապարակվում է արդեն պաշտոնական կառույցի տեղեկատվությունը Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումն արգելելու հավանականության մասին: Իսկ այն, որ այդօրինակ կառույցները պետական լայն քաղաքականության շարունակություն են և գործիք, թերևս կասկածից վեր է, և որ միայն Ռուսաստանի պարագայում, բայց՝ առավել ևս Ռուսաստանի պարագայում: Միևնույն ժամանակ, իհարկե բարդ է միարժեք պնդել, որ խնդիրը մտացածին է:

Բանն այն է, որ օրերս, օրինակ, հայկական լրատվամիջոցներից մեկի՝ «Հետքի» նախաձեռնությամբ լաբորատոր փորձաքննություն էին անցել մի շարք ընկերությունների կաթնամթերքի արտադրատեսակներ, որոնց նմուշները վերցվել էին վաճառակետերից, ու պարզվել էր, որ դրանց զգալի մասը չի համապատասխանում ստանդարտներին: Ըստ այդմ, հնարավոր է, որ իսկապես կան այն խնդիրները, որ մատնանշում է «Ռոսսելխոզնադզորը», բայց տվյալ պարագայում հարցն այն է, որ այդ խնդիրների վրա հնարավոր է «աչք փակել»՝ առավել ևս, որ Ռուսաստանն այդ առումով համանման «մշակույթի» հանդեպ բավականին ադապտացված երկիր է, և հնարավոր է «աչք բացել»՝ կախված արդեն քաղաքական իրողություններից: Բոլոր դեպքերում, իրավիճակը ակնառու է դարձնում երկու հանգամանք: Նախ, արտադրանքի որակի ապահովումը, որովհետև այստեղ խնդիրը ի վերջո առնչվում է ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական շուկային, նաև Հայաստանի հանրապետության սպառողների անվտանգությանը: Միևնույն ժամանակ, խնդիրն առնչվում է հայկական արտադրանքի որակին և վարկին, ըստ էության՝ տնտեսության վարկին, Հայաստանում արտադրական ստանդարտների և մշակույթի վարկին:

Եվ երրորդ՝ պետք չէ տալ քաղաքական ճնշման առիթներ: Իհարկե, առիթ ինչպես ասում են՝ միշտ էլ կգտնվի, բայց համենայն դեպս, տնտեսական որակներն ու բարձր ստանդարտները գործնականում նաև պետական ինքնիշխանության և կարողունակության կարևոր բաղադրիչ են, հետևաբար ունեն ոչ միայն զուտ տնտեսական, կոմերցիոն նշանակություն: Դրան զուգահեռ, ի վերջո պետք է էական քայլեր կատարվեն ոչ միայն Հայաստանում արտադրական որակների և ստանդարտների բարձրացման ուղղությամբ, այլ նաև Ռուսաստանի հետ աշխատանքի և հաղորդակցության: Եթե Հայաստանն ունենար այդ հաղորդակցությունից հրաժարվել թույլ տալու կարողություն, ապա դա կլիներ մի բան, բայց, այդ կարողությունը օբյեկտիվորեն բացակայում է թե տնտեսական, թե քաղաքական, թե անվտանգային իմաստով: Ռուսաստանը մի ուղղություն է, որ իր արդյունավետության և հուսալիության հետ կապված բոլոր ակնառու խնդիրներով հանդերձ, Հայաստանի համար առանցքային է և լինելու է այդպիսին՝ առնվազն տեսանելի ապագայում, և առավել ևս շարունակվող և ուժգնացող համաշխարհային, այդ թվում տնտեսա-քաղաքական պատերազմի պայմաններում: Հետևաբար, այստեղ աշխատանքային արդյունավետության ապահովումը ունի էական նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում