Ռուսաստանի կողմից աղմուկը տարօրինակ է․ Հայաստանը Հռոմի ստատուտին միացել է 99-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:
Անտինյանի խոսքով՝ Քոչարյանը վախեցել է, եթե 99-ից հետո Հռոմի ստատուտը վավերացվեր, առաջին կալանավորն էր լինելու:
Անտինյանը չի կարծում, որ իշխանությունը արագ կվավերացնի, որ Պուտինը գա Հայաստան ու ձերբակալվի․ «Հռոմի ստատուտի վավերացնել-չվավերացնելը թանկ արժե․ կամ գինը վճարելու ենք, կամ վճարելու են մեզ․ ինտրիգը պետք է պահել»: