Հերթական խոշոր գործարքը կարող է տեղի ունենալ ինտերնետ շուկայում: Հավանական է, որ այս շաբաթ Google-ը գնի ԱՄՆ-ում և Կանադայում մեծ ժողովրդականություն վայելող Groupon Inc. ընկերությունը, որն առցանց ծառայություններ է մատուցում ապրանքների և ծառայությունների վերաբերյալ գործող զեղչերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է The New York Times ամերիկյան օրաթերթը:
Նշվում է սակայն, որ գործարքը կարող է տեղի չունենալ, քանի որ պայմանագրի ոչ բոլոր կետերի շուրջ կա համաձայնություն:
Groupon-ի բաժանորդների թիվը հասնում է քսան միլիոնի: Այդ թիվ գնալով ավելանում է` շնորհիվ նրա վարած ճիշտ քաղաքականության. զեղչն իրականություն է դառնում, եթե այդ ապրանքից կամ ծառայությունից ցանկացել են օգտվել որոշակի թվով հաճախորդներ: Ընկերությունը հիմնադրվել է 2008թ., այդ ժամանակ նախնական ներդրումները կազմել են 170 մլն դոլար: