Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Պուտինին ձեռնտու է Էրդողանի վերընտրվելը, եթե նա գնա Անկարա՝ դա կլինի աջակցություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

-Պարոն Խուդավերդյան, թուրքական լրատվամիջոցներում կան տեղեկություններ, որ նախընտրական այս շրջանում հնարավոր է ՌԴ նախագահ Պուտինն այցելի Թուրքիա։ Արդյոք այսպիսի հնարավորությունը կարող ենք համարել աջակցություն Էրդողանին՝ հատկապես այդ դիտարկումների ֆոնին, որ արևմուտքն Էրդողանի վերընտրություն չի ուզում։

-Գաղտնիք չէ, որ Էրդողանն ու Պուտինը բավականին ջերմ հարաբերություններ ունեն ու այս տեսանկյունից, այո՛, Պուտինի իշխանությունն  աջակցում է Էրդողանին։ Հակառակ դեպքում, եթե նա պարտվի ու իշխանության գան քեմալականները,  Թուրքիան կորդեգրի ավելի կոշտ հակառուսական դիրքորոշում։ Տեղեկություններ էլ կան, որ փաստը, որ այսօր Էրդողանը Թուրքիայում իշխանության է, դա բացառապես  ռուսական հատուկ ծառայությունների շնորհիվ է։ Եթե Պուտինի այցը կայանա, ապա հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել՝ աջակցություն Էրդողանին։

-Կարծում եք դրանից որևէ բան կփոխվի՞։

-Իհարկե ոչինչ չի փոխվի, որովհետև առանց այդ էլ ակնհայտ է, որ Պուտինն ու Էրդողանը բավական ջերմ հարաբերություններ ունեն։Պատահական չէ, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը նշեց, որ արևմուտքը հանգիստ չի տալիս Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին և Թուրքիային։ Նա նշեց Թուրքիայի անունը՝ այն դեպքում, երբ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և Ռուսաստանի հակառակորդը։ Ըստ իս՝ Թուրքիա ասելով  Ռուսաստանի նկատի ունի հենց Էրդողանի իշխանությունը։

Թե ինչպիսի արդյունք կգրանցվի Թուրքիայում, պետք է սպասել մայիսի 14-ին։ Թեկնածուների վերջնական ցուցակն արդեն իսկ հստակ է։

-Ըստ որոշ տեղեկությունների՝ այս փուլում Թուրքիան նաև հետաձգում է հայ-թուրքական կարգավորումներին առնչվող հարցեր, դրանք թողնելով հունիս ամսվա համար։ Կարծում եք Էրդողանն ունի մտահոգություն, որ թուրք հասարակությունը կամ Ադրբեջանը կարող են այդ պրոցեսին դեմ լինել ու դա խանգարի իրեն այս նախընտրական շրջանում։

Կարծում եմ՝ հակառակը։ Ինչքան շուտ կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, այնքան ավելի լավ Թուրքիայի համար։ Մեր շահերից ևս դա  բխում է՝ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների իմաստով։ Չեմ կարծում, որ թուրքական իշխանությունները դիտավորյալ հետաձգեն այդ պրոցեսը։ Ընդհակառակը՝ հետաձգումը գալիս է հենց ՀՀ իշխանություններից, որոնք պաշտոնապես չեն հայտարարում խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման մասին։

-Կարծում եք՝ Ադրբեջանին դուր կգա՞ հայ-թուրքական հաշտեցումը։

-Ադրբեջանին դուրս կգա միայն այն իրավիճակում, երբ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Դա թուրքական կողմի պայմանն էլ է՝  քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսել անիմաստ է։

-Ըստ Ձեզ՝Թուրքիան միայն ա՞յդ տրամաբանությամբ կգնա կարգավորման։

-Ոչ թե կգնա, այլ հենց այդ տրամաբանությամբ էլ 30 տարի գնում է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում