Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Ուրախ կլինեի, եթե Ստեփանակերտը կամք, վճռականություն և կոմպետենտություն ունենար՝ Բաքվի հետ լայն օրակարգով երկխոսություն սկսելու համար. Աթանեսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Երեկ Արցաի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ և իր խոսքում նշել. «որ մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ»։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարությունների հետ կապված, ի՞նչ գործողությունների մասին է խոսքը։

Պաշտոնական Ստեփանակերտը սթափ և ռեսուրսների հաշվարկման վրա հիմնված և շա՜տ պատասխանատու դիրքորոշում պետք է հստակեցներ արդեն իսկ 2020թ․ նոյեմբերի 11-ին։ Մոտ երկուսուկես տարի անց՝ Խծաբերդի, Հին Թաղերի, Փառուխ-Քարագլխի, անցյալ տարվա օգոստոսի առաջին օրերի էսկալացիայից և դրա դիմաց Ադրբեջանի անպատժելիությունից հետո ես չգիտեմ, թե ի՞նչ սթափության մասին է խոսքը։

-Արդյոք հնարավոր է ելնելով ստեղծված իրավիճակից Ստեփանակերտը գնա Բաքվի հետ խոսակցության՝ մանավանդ, որ առաջարկը վերստին հնչեց։

-Մեր դեպքում, կարծում եմ, առաջարկ անում են մեկ անգամ։ Ես ուրախ կլինեի, եթե Ստեփանակերտը կամք, վճռականություն և կոմպետենտություն ունենար՝ Բաքվի հետ լայն օրակարգով երկխոսություն սկսելու համար։ Ցավոք, դա միայն ցանկություն է։

-Ո՞րն է այս անգամ ռուս խաղաղապահների լռության պատճառը, թվաքանակի նվազ լինե՞լը, մանդատ չունենա՞լը, թե՞ գործ ունենք ռուս-ադրբեջանական համաձայնության հետ։

Եթե ոմանց թվում է, թե Ադրբեջանը պիտի համաձայնի, որ ԼՂ շփման գծի ամեն մետրի վրա մի ռուս խաղաղապահ կանգնի, նա կամ ուտոպիստ է, կամ՝ մանիպուլյացիա է ենթարկում մեր հանրային պատկերացումները։ Խնդիր է նաև, թե Ուկրաինայում պատերազմող Ռուսաստանը լրացուցիչ զորախումբ հավաքագրելու, զինելու, հանդերձավորելու հնարավորություն ունի՞։ Խնդիրը քաղաքական հարթությունում է՝ Ադրբեջանը հարգու՞մ է ՌԴ խաղաղապահ առաքելությունը։ Իմ գնահատմամբ՝ ոչ։ Եթե այստեղ քսան հազար ռուս խաղաղապահ էլ կանգնի, էականորեն քիչ բան կփոխվի։ Քանի դեռ Ադրբեջանը գիտի, որ Ռուսաստանը կանխարգելող, էլ չեմ ասում՝ պատժիչ, լիազորություններ չունի։

-Որքան միջազգային ճնշումը մեծանում է, Բաքուն այնքան ավելի ագրեսիվ ու սանձարձակ է դառնում, ինչո՞վ եք պայմանավորում այս հանգամանքը, ո՞րն է նպատակն այս անգամ։

-Այս, թե նախորդ կամ չտա Աստված՝ հաջորդ անգամ Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում՝ հասնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ամբողջական, միայն իր սահմանադրությամբ և  ազգային օրենսդրությամբ «կարգավորվող» վերահսկողության։ Չի ստացվելու՝ ուղտը նստել և կուզեկուզ շրջել։ Իրականությունը մեր «քաղաքագիտական վերլուծություններից» չի փոխվում։ Պետք է գտնել հակակշիռներ։ Ես չեմ կարծում, թե դա արցախահայությանը «խնջլոզակերության» հեռանկարին նախապատրաստելն է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում