Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլանում են, Ղազախստանը նույնիսկ փորձում է կտրվել ՌԴ-ից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը չգնահատեց մեր ջանքերը․ «Որքան ռուսական պրոյեկտներում խորանում ենք, ՌԴ-ն մեզ թիկունքից հարվածում է: Վճռական պահին Ռուսաստանը մեզ չօգնեց, պետք է լայնախոհ լինենք և հասկանանք միջազգային քաղաքականության նրբությունները: Վստահ եմ՝ Ռուսաստանը պարտություն է կրելու և դուրս է մնալու տարածաշրջանից»: