Thursday, 18 04 2024
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին

Կովկասը «casus belli»-ի ակոսում

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին և հայտնել մտահոգություն ադրբեջանական զինուժի շարժերի կապակցությամբ: Խոսքը Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարահատվածում նոր դիրքեր դուրս գալու գործողության մասին է, որ իրականացրել է Բաքուն: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Պատելը հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակում է պատրաստակամ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելուն: Մի քանի օր առաջ, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել էր, թե Վաշինգտոնը ճնշում է բանեցնում Բաքվի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու համար:

Չնայած այդ ամենին, Բաքուն ոչ միայն նույնիսկ չի էլ թուլացնում շրջափակումը, այլ ավելի է սեղմում օղակը: Եթե Ադրբեջանը դա անում է Ռուսաստանի օգնությամբ, ապա դա նշանակում է, որ ԱՄՆ-ն իր «ճնշումով» իրականում ավելի է սերտացնում ՌԴ-Ադրբեջան գործակցությունը: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչու՞, ի՞նչ նպատակով: Արդյո՞ք Հայաստանում Ռուսաստանի հանդեպ դժգոհությունը խորացնելու՞: Մյուս կողմից, բայց չէ՞ որ Ռուսաստանն էլ կարող է չգնալ Բաքվի հետ այդօրինակ գործակցության, պահպանել ստատուս-քվոն անգամ լոկալ մակարդակում, առավել ևս, որ այդ դեպքում Ադրբեջանը չի ունենա գնալու տեղ, եթե Վաշինգտոնը ճնշում է Բաքվին:

Թե՞ գործնական մակարդակում կա ոչ թե ճնշում, այլ համատեղ աշխատանք, օրինակ էներգետիկ նախագծերի և այլ հարցերի շուրջ, կապված ռուս-իրանական գործակցությունը խափանելու հետ, ինչի առնչությամբ իր նպատակները ԱՄՆ-ն բարձրաձայնում է ուղիղ տեքստով: Հրապարակային մակարդակում Վաշինգտոնն ասում է, որ ճնշում է Բաքվին, իսկ գործկանում՝ կա Բաքվի հետ սերտ աշխատանքի մրցակցություն Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև: Իհարկե այդ ամենն էլ այդքան պարզ չէ, սակայն փաստ է այն, որ Ադրբեջանը շարունակում է սեղմել օղակը Արցախի շրջափակման հարցում և գործնական առումով չի արժանանում որևէ հակազդեցության: Ավելին, ոչ միայն չկա բարձրաձայնում հնարավոր պատժամիջոցների մասին, այլ չկա անգամ հայտարարություն, որ պետք է Արցախ գործուղել միջազգային փաստահավաք առաքելություն: Մինչդեռ, օրինակ Բելառուսում մարդու իրավունքի հարցը ուսումնասիրելու համար ԵԱՀԿ այդպիսի առաքելություն կազմելու առաջարկով Նահանգները դիմել են կազմակերպությանը: Մինչդեռ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառության մասին խոսակցությունները ուղեկցվեն կոնկրետ առաջարկներով և պատասխանատվության շրջանակների ուրվագծմամբ: Հակառակ պարագայում, աշխարհաքաղաքական դիմակայության սրումը բարձրացնում է լարվածությունն ու ապակայունացման հավանականությունը, մոտեցնելով Կովկասի casus belli-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում