Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ հետաձգելու է իր ծրագրած դատական փոփոխությունների քվեարկությունը, սակայն վերլուծաբանների կարծիքով՝ դա կարող է բավարար չլինել բողոքի ակցիաները կասեցնելու համար։ Վարչապետը հայտարարել է, որ հետաձգելու է օրենսդրության երկրորդ և երրորդ քվեարկությունը մինչև հրեական պահքի տոնը՝ ապրիլի 5-13-ը, որպեսզի «ժամանակ տրամադրի իրական բանավեճի համար»:
Նեթանյահուն, այնուամենայնիվ, պնդել է, որ ռեֆորմն անհրաժեշտ է։ Եվ չնայած նա փորձում է ինքն իր համար ժամանակ շահել, պարզ չէ, թե արդյոք քվեարկության հետաձգումը կլռեցնի երկիրը կաթվածահար անող հսկայական բողոքներն ու զանգվածային գործադուլները։