Monday, 29 05 2023
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ
12:06
Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․
17:15
Մալխաս Ամոյանի և Էրիկ Իսրայելյանի որոշումների արժեքը
12:30
Փաշինյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզը․ Ինչպես նվաճել 25 օլիմպիական ոսկի
Հայաստանի ֆանտաստիկ ցուցանիշը․ 13 հնարավորից 12 մեդալ
Ով կպաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասը․ Այլընտրանքային տարբերակ
Սպերցյանը՝ Զախարյանին կգերազանցի նաև տրանսֆերային հարթակում․ Բերեզովսկին ճիշտ է
Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականներն ընկերական խաղեր կանցկացնեն Լոս Անջելեսում
12:15
Արթուր Դավթյանի ֆանտաստիկ վերելքը․ Հայաստանը մնում է բարձունքում
17:15
Արթուր Ալեքսանյանի պատասխանը․ Որտեղ է Մուսա Եվլոևը

Ալեքսանդր Պետրակովի օրակարգը․ Նոր անուններ Կիպրոսի դեմ խաղում․․․

Այսօր ժամը 19-ին Վագզեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հետ։ Այո, մրցավեճն իր նշանակությամբ պաշտոնական չէ, բայց․․․։ Մեր ֆուտբոլիստներին ուղղակի անհրաժեշտ է հաղթանակ, հավաքականի գլխավոր մարզիչ Պետկարովին անհրաժեշտ է հաղթանակ։ Երկրպագուին անհրաժեշտ է հաղթանակ, և վերջապես, Հայաստանին անհրաժեշտ է հաղթանակ։ «Ես գոհ մնացի Թուրքիայի դեմ խաղում տղաների խաղային կարգապահությունից: Մարզումների ընթացքում տղաները ինձ ուշադիր լսում էին: Նրանց հետ ամբողջ մարզչական կազմն էր աշխատում: Առաջին խաղի համար վատ չէր: Կշարունակենք շարժվել առաջ: Այս պահի համար տղաների վերաբերմունքն իրենց աշխատանքին՝ ֆուտբոլին, ինձ դուր է գալիս: Տեսնենք՝ վաղն ինչպես կլինի: Ես էլ եմ մտահոգվում վաղվա խաղից առաջ: Ինձ դուր է գալիս թիմի հետ շփվելը: Դեռ նոր եմ ծանոթանում բոլորի հետ: Լավ տղաներ են: Անկեղծ»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալեքսանդր Պետրակովը: Վերջինիս շեշտադրումներից պարզ է դառնում, որ այսօրվա օրակարգում համոզիչ հաղթանակն է։ «Թուրքիայից կրած պարտությունն իր հետքը թողեց, հատկապես ինձ վրա:

Ես այդքան էլ շատ չեմ պարտվել իմ կյանքում: Դուք չեք քննադատում, ասում եք, որ քիչ թե շատ խաղ կար: Բայց ես նայում եմ ցուցատախտակին:, իսկ այնտեղ պարտություն է: Ես նայեցի խաղը, այնտեղ վիճելի դրվագ կար: Բայց մրցավարը ոչ VAR-ին դիմեց, ոչ 11-մետրանոց նշանակեց: Դա կարող էր ինչ-որ բան փոխել»,- նշել է ուկրաինացի մասնագետը։ Ինչևէ, Թուրքիայի դեմ խաղից հետո Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան – Կիպրոս հանդիպմանը Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել է նաև Անդրե Չալըշըրը: Տարոն Ոսկանյանի վնասվածքը շատ լուրջ չէ: Ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ սրունք-թաթային հոդի և նրբոլոքի վնասվածք։ Բուժումն ու վերականգնումը կտևի մոտ 20 օր։ Փաստորեն, հիմնական կազմի միանգամից 5 ֆուտբոլիստներ չեն լինի այսօրվա խաղի հայտացուցակում։ Միևնույն ժամանակ «Բավարայի» երկրորդ թիմի հարձկավող Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում: «Անկեղծ ասեմ՝ փոփոխություններ սպասվում են: Կան տղաներ, որոնք ուզում եմ խաղում տեսնել: Հայաստանի առաջնությունում խաղալը մի բան է, հավաքականում խաղալը՝ մի այլ բան: Հոգեբանության հարց է: Գեորգի Հարությունյանի հետ էլ երկար խոսել եմ: Նա շատ էր տանջվում. երիտասարդ է, երիտասարդական առաջնությունում է խաղում, ու Ազգային հավաքական, նման խաղ, Թուրքիայի դեմ: Բայց մենք զրուցեցինք խաղից առաջ, ու նրան հաջողվեց հաղթահարել հուզմունքը: Շատ եմ ուզում նոր տղաների տեսնել, հասկանալ՝ որքանով են պատրաստ այդպիսի խաղերի»,- խոսելով Կիպրոսի դեմ խաղի մասին նշել է Պետրակովը: Այո այսօր ազգային թիմում կտեսնենք նոր անուններ։ Պետրակովի աշխատանքի հիմնում նոր թիմ ստեղծեն է, որտեղ տոն տվողը պետք է լինեն երիտասարդները։

Կրկին նշենք, որ Թուրքիայի դեմ նվիրվածության և պայքարի ձգտումի առումով մեր ֆուտբոլիստները ուղղակի փայլեցին։ Փայլեցին նաև երկրպագուները, որոնք 90 րոպե առաջ մղեցին տղերքին։ Թե Պետրակովի, թե ֆուտբոլիստների և թե երկրպագուների գլխավոր խնդիրը պետք է լինի պահպանել այն էներգետիկան որն առկա էր մարտի 25-ին։

Ամենևին էլ կարևոր չէ մենք խաղում ենք Թուրքիայի, կամ այլ հավաքականի դեմ։ Մենք պետք է ձևավորենք ստադիոնը թնդեցնելու ավանդույթ։ Լիահույս ենք, որ այսօր «Հանրապետականը» լեցուն կլինի և մեր ֆուտբոլիստները դրական էներգետիկայի պակաս չեն ունենա։ Այո մենք չհաղթեցինք Թուրքիային, բայց ունենք իրական հնարավորություն հաղթելու այսօր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում