Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Հայաստանի մտադրության հանդեպ Ռուսաստանի նյարդային արձագանքը

ՌԴ նախագահ Պուտինին ձերբակալելու օրդերի ֆոնին, որ սահմանել է Հաագայի միջազգային քրեական դատարանը, Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում այդ դատարանի Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ղեկավարության մտադրությունը: Այդ մասին տեղեկություն է տարածել ռուսական պետական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով ՌԴ արտգործնախարարության իր աղբյուրին: Հատկանշական է, որ տեղեկությունը տարածվում է պաշտոնական հաղորդագրությանը զուգահեռ, ըստ որի, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանին և քննարկվել է երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Մեծ հավանականությամբ, ՌԴ փոխարտգործնախարարը Հայաստանի դեսպանին է փոխանցել այն, ինչ հետո այսպես ասած անանուն աղբյուրին հղումով հայտնվել է ՌԻԱ Նովոստիում: Ավելին, քիչ հետո էլ ռուսական Սպուտնիկում է հայտնվել ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կարծիքը, որը մտահոգություն է հայտնել նույն որոշման առնչությամբ, ասելով, թե չպետք է վտանգել հայ-ռուսական հարաբերությունը: Պետք է նկատել, որ բավականին տարօրինակ զգայուն ռեակցիա է: Միթե՞ Ռուսաստանը ունի մտավախություն, թե Հայաստանը միանալով Հռոմի ստատուտին, կարող է ձերբակալել Պուտինին: Դա գործնականում կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին, ըստ այդմ անկախ որևէ քաղաքական հայացքից, միայն խելագարության կանխավարկածի պարագայում է հնարավոր դիտարկել այդպիսի սցենար: Հետևաբար, ՌԴ ԱԳՆ-ն խելագարվե՞լ է, թե՞ Ռուսաստանը Հայաստանի ՍԴ որոշումն ու խորհրդարանում հնարավոր վավերացումը դիտարկում է այլ համատեքստում, դրանցում տեսնում իր համար առավել վտանգավոր կամ ռիսկային հեռանկարներ ու զարգացումներ, ինչով էլ պայմանավորվում է Հայաստանի որոշմանը հակադրվելու և կոշտ զգուշացման հանգամանքը: Օրինակ, կարո՞ղ է Մոսկվան միջազգային իրավական մեխանիզմները դիտարկել ևս մի գործիք, որի միջոցով Արևմուտքը կփորձի դուրս մղել Ռուսաստանը Կովկասից:

Բանն այն է, որ դժգոհության արտահայտության տոնը խոսում է այն մասին, որ հիմքում կան բավականին ուժեղ պատճառներ: Տվյալ պարագայում իհարկե աներկբա է մի բան, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է և իրավասու է կայացնել այս կամ այն հարցի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ: Այդ աներկբա հանգամանքով հանդերձ, պետք է նկատել սակայն, կամ ավելի շուտ՝ չմոռանալ, թե ինչ բարդ և ծանր պատմական ժամանակաշրջան ենք ապրում՝ համաշխարհային պատերազմ առանց թերևս որևէ չափազանցության: Եվ այդ պատերազմը մենք ապրում ենք ոչ թե Եվրոպայի կենտրոնում կամ Արևմուտքի կենտրոնում, այլ աշխարհաքաղաքական մուրճի ու սալի բախման եզրին: Եվ այստեղ անկախ այն հանգամանքից, թե ում ինչն է դուր գալիս՝ մեկին մուրճը, մյուսին՝ սալը, կա մի գերխնդիր. Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը առավելագույնս զերծ պահել որևէ կատակլիզմից, անվտանգության մարտահրավերներից, որոնք կարող են ունենալ ամենատարբեր դրսևորումներ, հիբրիդային բնույթ, թողնել ցավոտ մետաստազներ: Գերխնդիրն է չճզմվել մուրճի ու սալի արանքում, որովհետև դրանից հետո ոմանք կմեղադրեն դրա համար մուրճին, ոմանք՝ սալին, սակայն դրանից որևէ կերպ չի մեղմվի այն ցավն ու ծանրագույն հետևանքը, որ կունենա Հայաստանը: Ըստ այդմ, կրկնեմ, Հայաստանի ինքնիշխան իրավունքի աներկբայությամբ հանդերձ, նույն այդ իրավունքը պարտավորեցնում է քաղաքական որոշումների կայացման հաշվարկ և ռացիոնալություն, որևէ որոշման պարագայում հնարավորությունների և հնարավոր ռիսկերի հարաբերակցության գնահատում և չափում: Որևէ քայլ, մտադրություն, Հայաստանին տալիս է ռիսկերը նվազեցնելու՞ ավելի մեծ հնարավորություն, թե՞ ավելացնում և մեծացնում է ռիսկերը՝ հնարավորությունների ոչ այնքան պարզ, մշուշոտ հեռանկարով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տա քաղաքական մեծամասնությունը: Օրինակ, այդ հարցերի շարքում կարող է լինել հենց այն, թե արդյո՞ք մինչև ՍԴ որոշումը եղել է Ռուսաստանի արձագանքի հաշվարկ, աշխատանք, կոմունիկացիա Մոսկվայի հետ, բացատրելու, այսպես ասած հանգստացնելու համար, արդյո՞ք Մոսկվան ինքը հայտնել է իր անհանգստությունը, և ի՞նչ հիմնավորմամբ: Թե՞ հնարավոր է այս կերպ հերթական անգամ արտահայտվում է Հայաստանի հարցում ռուսական ներվերնախավային տարակարծությունների հանգամանքը, որը բավականին խոսուն կերպով արտահայտվում էր անգամ ուկրաինական հարցում, ինչի վկայությունն էր 2022 թվականի փետրվարի 22-ի ՌԴ ԱԽ նիստը: Բոլոր դեպքերում, այդ ամենով հանդերձ, Հայաստանի ինքնիշխանությունը պետք է զուգորդվի քաղաքական լրջմիտ պատասխանատվությամբ, որը Հայաստանի կառավարող մեծամասնության վրա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում