Friday, 09 06 2023
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները կմեկնեն զորամասեր
Բաքուն տապալեց ԱՄՆ-ի միջնորդությունը․ հանդիպում չի լինի
«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար
Ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը․ Եղոյանը հանդիպել է հայ և արտասահմանցի ուսանողների հետ
Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից
ՀՀ ՆԳ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը

Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է բռնցքամարտիկ, Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլ դրոշի տալ հանդես գալու հայտարարություններին:

«Արդեն անհանդուրժելի է, և Հայաստանի վրա նման կերպ դուռ շրխկացնող բոլոր երգիչներին, դերասաններին, մարզիկներին ու տարատեսակ գործիչներին ուղղակի մեկ բան պետք է ասել. գնաք բարով, որպես հայ մարդ թող հաջողությունը ձեզանից անպակաս լինի, բայց դուռը դրսից ծածկեք, ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը, որովհետև պարզ է, որ ձեզ պետությունն ու եռագույն դրոշը պետք էին միայն դրա անվան տակ հանդես գալու համար: Ոչ ավելին:

Այդ եռագույնի արժեքն իմացող մարդը նման տեքստեր չի արտաբերում, չի էլ մտածում, որովհետև հայրենիքի ու քաղաքացու հարաբերությունը որքան էլ ցանկալի է, որ սիմետրիկ ու համաչափ լինի, միևնույնն է՝ այդպիսին չէ:

Ու ոչ միայն մեր, այլ շատ երկրներում այնքան մարդ, մասնագետ կա չգնահատված, որ դուք առաջինն ու վերջինը չեք, որ նման “բացառիկ” լացուկոծ կապեք՝ «ինձ համար ուժեղ համակարգիչ չառան, որ խաղամ», «իմ մայրիկին գործից հանեցին, էլ չեմ խաղա », կամ «4 միլիոն տվեցին, պետք է 44 միլիոն տային… »:

Բա ինչ ասեն այն մարդիկ, ում իրենց պետությունը չի կարողացել ու չի կարողանում պաշտպանել…

Դուք հետ չե՞ք շրջվում ու նայեք, որ նրանցից շատերը իրենց պետությունն այսպես չեն անարգում, ինչպես դուք եք անում, երբ գոնե դուք ինչ-որ բան ստացել եք՝ փառք, կարգավիճակ… Նման տեքստեր տեղադրելուց առաջ գոնե հիշեիք, որ այդ այլ երկրում տեղ ունեք, որովհետև հռչակ ձեռք եք բերել Հայաստանի Հանրապետության անվան տակ ու Հայաստանի ժողովրդի երկրպագությամբ ու սատարումով…

Երջանկահիշատակ Վանո Սիրադեղյանը հայ-ռուսական հարաբերությունների համար շատ դիպուկ է ձևակերպել. միակողմանի սերը ողբերգություն է: Այո, մեր միակողմանի սերն էլ ձեր հանդեպ վերածվեց ողբերգության»:

Քաղաքագետը գրառմանը կից նաև վերահրապարակել է նաև Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում