Friday, 09 06 2023
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները կմեկնեն զորամասեր
Բաքուն տապալեց ԱՄՆ-ի միջնորդությունը․ հանդիպում չի լինի
«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար
Ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը․ Եղոյանը հանդիպել է հայ և արտասահմանցի ուսանողների հետ
Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից
ՀՀ ՆԳ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը

Կարևորվել է Երևանի և Տարտուի միջև հաստատվող գործակցությունը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Տարտուի քաղաքապետի հրավերով մարտի 21-25-ը պաշտոնական այցով Էստոնիայի Տարտու քաղաքում էր։ Պատվիրակության կազմում էին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը, «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը:

Տարտուի քաղաքապետ Ուրմաս Կլաասը Երևանի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարևորել է երկու քաղաքների միջև հաստատվող գործակցությունն ու նշել, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է լայն հնարավորություն:

Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի և ընդունելության համար, ընդգծել է քաղաքային իշխանության պատրաստակամությունը տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Կողմերը զրուցել են նաև առողջապահության, կրթության, մշակույթի, նորարարական տեխնոլոգիաների, տրանսպորտի և էներգաարդյունավետության ոլորտում գործակցության հեռանկարներից։ Ի դեպ, ակադեմիական քաղաք Տարտուն արժանացել է 2024թ. «Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք»-ի տիտղոսին։

Երևանյան պատվիրակությունը հանդիպել է Տարտուի քաղաքային խորհրդի փոխնախագահ Ռենո Լայդրին, քննարկել ավագանու գործունեությանն առնչվող մի շարք օրենսդրական հարցեր։ Պատվիրակությունն այցելել է նաև մի շարք կրթական և մշակութային հաստատություններ, հանդիպել Տարտուի տարբեր ոլորտները համակարգող փոխքաղաքապետերի, համալսարանական հիվանդանոցի խորհրդի գործադիր անդամների և Տարտուի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է նաև Տալլինի քաղաքապետ Միխայիլ Կիլվարտի հետ։ Այս տարի Տալլինը «Եվրոպայի կանաչ մայրաքաղաք» տիտղոսակիրն է։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր։ Երևանյան պատվիրակությունը հանդիպել է նաև Տալլինի հայ համայնքի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում