Ալիևը ոչ թե ջղաձգվում է, այլ սողացող պատերազմի տարբերակն է ընտրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Գևորգյանը:
Գևորգյանը կարծում է, որ ՀՀ իշխանության դիրքորոշումը նպաստում է Ալիևի քաղաքականությանը. «Վարչապետի վերջին մեսիջները կապ չունեն Արցախի գոյաբանական խնդիրների հետ: Սխալը այն է, որ հայկական կողմը հայ-ադրբեջանական հարաբերությունները բաժանում է Արցախի հարցից: Հայկական կողմը դիվանագիտական կոպիտ սխալ է թույլ տալիս»:
Գևորգյանի խոսքով` Հայաստանի հիմնական խնդիրը իր անվտանգային հովանոցի բացակայությունն է. «ՀԱՊԿ-ին այլընտրանք գտնելը չի լինում ֆեյսբուքով ու հայտարարություններով: Երբ Արևմուտքի աջակցությունը լինի, Արցախի խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության մեխը չպետք է լինի»: