
Լեհաստանում ենթադրյալ ռուս լրտես է ձերբակալվել․ հայտնում է լեհական RMF24 պորտալը՝ հղում անելով Գդանսկի շրջանային դատախազությանը։
Օտարերկրյա պետության քաղաքացին մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ և նկարագրել է ռուսական հատուկ ծառայության կողմից իրեն հավաքագրելու հանգամանքները։ Ըստ պարբերականի՝ կասկածյալը Լեհաստանում է հունվարից, իսկ մարտի 21-ին բերման է ենթարկվել և ձերբակալվել 3 ամսով։
Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։ Հետաքննության եզրակացությունների համաձայն՝ տղամարդը տեղեկատվություն է հավաքել և Ռուսաստան է փոխանցել, այդ թվում՝ Պոմերանյան և Կույավա-Պոմերանական վոյեվոդությունների կարևոր ենթակառուցվածքների մասին։