
«Ուկրաինայի վերականգնումը սերունդների խնդիր է», – Der Tagesspiegel թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության պետքարտուղար Յոխեն Ֆլասբարտը։
«Այնուամենայնիվ, չպետք է վախենալ դրա մասշտաբներից»,- ասել է Ֆլասբարտը, ով Կիևին հատկացվող միջազգային օգնության՝ Գերմանիայի համակարգողն է․ «Եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, Ուկրաինան նորից կսկսի եկամուտներ ստեղծել և կստանձնի այս հսկայական գործի մի մասը»: