
Քաբուլում 6 զոհի պատճառ դարձած ահաբեկչության հետևում կանգնած են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին:
«Մի բան պարզ է… նման չարագույժ երևույթներ իրականացնում են միայն ԻՊ-ի գրոհայինները: Բարեբախտաբար, Աֆղանստանում նրանք 99%-ով ոչնչացվել են Իսլամական Էմիրության հետախուզական ուժերի կողմից (խմբ.՝ Թալիբների քաղաքական համակարգի ինքնանվանումը)», – ասել է Քարիմին։ Աֆղանստանի ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել Էր, որ առնվազն 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 3 զինվորական և ևս մի քանի մարդ տուժել է Քաբուլում իրականացված պայթյունի հետևանքով: