Friday, 09 06 2023
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները կմեկնեն զորամասեր
Բաքուն տապալեց ԱՄՆ-ի միջնորդությունը․ հանդիպում չի լինի
«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար
Ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը․ Եղոյանը հանդիպել է հայ և արտասահմանցի ուսանողների հետ
Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից
ՀՀ ՆԳ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը

Կովկասի մարտահրավերը կենտրոնասիական ռեգիոնի համար հայտարարված պայքարում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հասունացող լարվածության մասին հրապարակումներ են հայտնվում չինական լրատվամիջոցներում, ինչը  խոսում է այն մասին, որ Կովկասում աշխարհաքաղաքական պայքարի լարվածության աստիճանը բավականին բարձր է: Ռեգիոնալ էսկալացիայի հանգամանքը պայմանավորված է հենց այդ՝ աշխարհաքաղաքական դիմակայության ուժգնացման ազդեցությամբ, իսկ դրա վկայություններից մեկն այն է, որ Չինաստանի նախագահի Ռուսաստան կատարած պետական այցից հետո ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց Բելառուսում տակտիկական միջուկային զենքի պահոցի շինարարությունն առաջիկա ամիսներին ավարտելու վերաբերյալ: Մի էական հայտարարություն էլ հնչեց Չինաստանից: Սի Ցզինպինի Մոսկվա այցից հետո հայտարարվեց, որ 2023 թվականին Պեկինում կանցկացվի Չինաստան-Կենտրոնական Ասիա Վեհաժողով, որն ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ կլինի տարվա դիվանագիտական կարևոր իրադարձություններից մեկը:

Կասկած չկա, որ Մոսկվայի հետ բարձր մակարդակի բանակցությանը քննարկվող առանցքային թեմաներից մեկը եղել է հենց կենտրոնասիական ռեգիոնի հարցը, այնտեղ ազդեցության ապահովման տեսանկյունից, հաշվի առնելով և այն, որ Արևմուտքն էլ իր հերթին ձեռնարկում է հակազդեցության քայլերը, կամ ազդեցության քայլեր Արևմուտքից և հակազդեցություն Մոսկվա-Չինաստան տանդեմից, թեև այդտեղ թերևս պետք է ներառել նաև Իրանը: Բոլորովին վերջերս Կենտրոնական Ասիա էր այցելել ԱՄՆ պետքարտուղարը, օրերս՝ Բրիտանիայի արտգործնախարարը, իսկ շաբաթներ առաջ Կենտրոնական Ասիայի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների առաջնորդներին Փարիզում ընդունում էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Այստեղ առանցքայինն այն է, որ կենտրոնասիական ռեգիոնում ազդեցության ու հակազդեցության այս դիմակայությունը անշեղորեն սպառնում է ավելացնել լարվածությունը Կովկասում, քանի որ պետք է արձանագրել՝ Կենտրոնական Ասիա տանող «առանցքային դարպասներից» մեկը Կովկասն է և Կովկասում ազդեցությունը էապես կանխորոշիչ կլինի Կենտրոնական Ասիայում դոմինանտության հարցում: Իսկ սա ռեգիոնալ կայունության վրա ճնշման աճի շոշափելի գործոն է, ինչի առկայության մասին էլ խոսում է այն, որ հնարավոր սկալացիայի թեման հայտնվում է նաև չինական մեդիայի ուշադրության կենտրոնում: Այս հանգամանքն իր հերթին Երևանից պահանջելու է ավելացնել կայունության ապահովմանն ու ռիսկերի կառավարելիությանը միտված բազմակողմ դիվանագիտության ջանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում