Ֆրանսիայում լուրջ դժգոհություն կա նախագահից․ Մակրոնը փորձում է բռնի միջոցներով օրինագիծը անցկացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հանրային գործիչ Հիլդա Չոբոյանը:
Չոբոյանի խոսքով՝ ծիծաղելի է, երբ Ալիևի պես բռնապետը Մակրոնին ժողովրդավարության խորհուրդներ է տալիս:
Ըստ Չոբոյանի՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը շտապ նպատակներ չի հետապնդում․ «Մակրոնից ֆրանսահայերը բավականին հիասթափված են, հատկապես մտավորականությունը: Ադրբեջանը փորձում է ճնշել Եվրախորհրդարանի վերջին որոշումը․ վերջին գոհարը, որ սփյուռքահայերին համարում են «Եվրոպայի քաղցկեղային ուռուցք: Հակաֆրանսիական տրամադրություններ կան Ադրբեջանում․ ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը հավասարակշռելու միտում ունի»: