Ադրբեջանը փորձում է որոշակի վտանգավորության առիթներ ստեղծել, որպեսզի կորզի ինտեգրումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Ըստ ռազմական փորձագետի՝ Ադրբեջանը ստեղծում է այնպիսի պայմաններ, որ արցախահայությունը կամավոր գնա ինտեգրման․ «Ադրբեջանը չի գնա լոկալ բախումների, բայց նման սադրանքներ կլինեն: Բաքուն փորձում է տոտալ շրջափակման տակ վերցնել Արցախը՝ կտրելով Հայաստանից: Սցենարներից մեկն այն է, որ սադրեն ռուս խաղաղապահներին, նրանք կրակեն»: