Հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանը կգնա լոկալ հարձակման՝ փորձելով Արցախին ստիպել իր օրակարգը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:
Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է Արցախին ստիպել համաձայնվել ինտեգրման օրակարգին․ «Ցեղասպանությունը միանգամից չի լինելու, ինտեգրման դեպքում երկու-երեք տարում արցախահայությանը բնաջնջելու են: Որքան թանկ ենք վճարում, այնքան ավելի է արժևորվում մեր գինը: Այս մեթոդով Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի օկուպացմանը»: