
Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «ՔՊ» թեկնածու Արմեն Հակոբջանյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիսիան համայնքի սիրելի՛ ընտրողներ,
Ձեր վստահությունն իմ և իմ քաղաքական թիմի հանդեպ այս պահի դրությամբ «կշռում» է 63,5%։
Մեծ է պատասխանատվությունն, ու անգնահատելի՝ Ձեր գնահատանքը։
Միասին ենք կերտելու մեր երազանքների համայնքը, միասին ենք ստեղծելու մեր երեխաների պայծառ ապագան, միասին՝ դեպի այն Սիսիան, որտեղ վառ ու գունեղ է բոլորի ապագան։
Շնորհակալ եմ յուրաքանչյուրից, ով իր թանկ քվեն մեզ է վստահել»: