Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Հիմնադրամ` բնական աղետների դեմն առնելու համար

Կառավարությունը վաղվա նիստում քննարկելու է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ հիմնելու մասին հարցը, որը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրված, այդ թվում` նաև oտարերկրյա, նվիրատվությունները, նվիրաբերությունները, դրամաշնորհները, հանգանակությունները հիմնադրամի ձեռնարկատիրական գործունեությունից ու այլ աղբյուրներից հիմնադրամի ստացած միջոցները կենտրոնացնել և ուղղել ՀՀ-ում տեխնածին և տարերային բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցմանն ու վերացմանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ողջ տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և ենթակա է մինչև 7.5 մագնիտուդով ուժգնությամբ ավերիչ երկրաշարժերի պարբերաբար ազդեցության: «Հանրապետությունում առկա է շուրջ 3,000 սողանքային տարածք, որից 2 հա և ավելի մակերեսով սողանքային տեղամասերի թիվը 2,500 է: Ընդ որում` 914 համայնքներից սողանքներով վնասված են 233-ը, ավտոճանապարհների ցանցի 7,400 կմ-ից 240 կմ-ը շուրջ 280 սողանքով, երկաթգծերի ցանցի 870 կմ-ից 4.8-ը` 10 սողանքով և այլն: Հանրապետության տարածքի ավելի քան 30%-ին սպառնում են սելավների և ջրհեղեղների վտանգները: Ուժեղ քամիների վտանգին են ենթարկվում Երևան քաղաքը, Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերը, և նշված մարզերում կարող են առաջանալ պտտահողմեր: Կարկտային ազդեցության են ենթարկվում հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի տարածքները, իսկ համեմատաբար թույլ` Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքները: Հայաստանի Հանրապետությանն սպառնացող բնական վտանգներից առավել հաճախակի կրկնվում են երկրաշարժերը, սողանքները, սելավներն ու հեղեղումները: Փլուզումներն ու քարաթափումները, ուժեղ քամիները, երաշտը, կարկտահարությունը, անտառային հրդեհները, գրունտային ջրերի մակարդակների բարձրացումները, ցրտահարությունները և բնական վտանգներից շատերը ծագում են ամեն տարի: Բացի տարերային աղետներիվ վտանգներից Հայաստանի Հանրապետությանը հատուկ են բազմաբնույթ տեխնածին վտանգները` գործում են ատոմային էլեկտրակայան և մոտ 26 քիմիական վտանգավոր օբյեկտ, առկա են ավելի քան 1,500 հրդեհապայթյունավտանգ օբյեկտ, տարբեր ենթակայության ավելի քան 100 ջրամբարներ, 12 պոչամբար, որից 7-ը` կոնսերվացված: Ամենամյա բնական վտանգների ծագումն ուղեկցվում է մարդկային զոհերով, վիրավորներով, տուժածներով, և հանրապետության տնտեսական համակարգին պատճառում ավելի քան 10-12մլրդ. դրամի նյութական վնաս: Օրինակ` սելավային և հեղեղումային երևույթներից հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգին պատճառված միջին վնասը կազմում է տարեկան 2.0-2.2 մլրդ դրամ: Վերջին 5 տարիներին կարկուտներից միջին վնասը տարեկան կազմել է մոտ 1մլրդ դրամ: Սողանքային երևույթներից հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգին հասցված վնասն, ըստ սողանքային տեղամասերի գույքագրման տվյալների, կազմում է շուրջ 13.12 մլրդ դրամ, իսկ սպասվող վնասը` շուրջ 16.5 մլրդ. դրամ: Արտակարգ իրավիճակները իրենց բնույթով դժվար կանխատեսելի, իսկ հաճախ` անկանխատեսելի տարաբնույթ, բարդ երևույթներ են, ինչը պահանջում է հակազդման լուրջ հնարավորությունների ստեղծում, հիմնարար քաղաքականություն և վերջինիս իրականացման հետևողականություն և մեծ ծավալի ֆինանսական հատկացումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում