
Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար,- Կանադա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ըստ Բայդենի՝ դա չի նշանակում, որ Պեկինը ապագայում զենք չի մատակարարի Մոսկվային, թեև այս պահին այն չի ուղարկել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել են միասին հանդես գալ ավտորիտար ռեժիմների դեմ։
«Ռուսաստանի դաժան ներխուժման երկրորդ տարին է, և մեր միասնությունը չի խախտվի։ Մենք մտադիր ենք շարունակել ճնշումը Պուտինի վրա մեր պատմական պատժամիջոցներով և սակագներով։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ տրամադրելով ուսուցում, սարքավորումներ և մարդասիրական օգնություն, որպեսզի կարողանա ինքնապաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Մենք զգալիորեն ընդլայնել ենք մեր դաշինքները։ Ես չեմ տեսել, որ դա տեղի ունենա Չինաստանի, Ռուսաստանի կամ աշխարհում որևէ մեկի հետ»,- ասել է Ջո Բայդենը։