Tuesday, 23 04 2024
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը

Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները

Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Դվինում և Բջնիում հուշարձանների վերականգմանը։ Նախարարը գրառում է ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ վերականգնման գործընթացն անվանել է վանդալիզմ:

«Այսօր Դվինում և Բջնիում առավել քան ակնհայտ տեսա, թե ինչպես չի կարելի վերականգնել հուշարձանը։ Ամեն օր Հայաստանի՝ երկնքի տակ բաց թանգարան լինելու մասին խոսալով 1995 թվականից ի վեր որևէ հայտ չենք ներկայացրել Յունեսկօ՝ նյութական մշակութային ժառանգության մասով, ու այս իմաստով երկրների շարքում նախավերջին տեղում ենք՝ կարծեմ Սենեգալից առաջ, իսկ մեր բացառիկ հուշարձանները իբրև թե վերականգնել ենք՝ գրեթե վանդալիզմի հասնող մոտեցմամբ։ Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա։ Ում կտրուկ կթվա, առաջարկում եմ այցելել Դվին և Բջնի՝ տեսնելու այսպես կոչված վերականգնված հատվածները»,- նշել է նախարարը։

Այս առնչությամբ, հուշարձանագետ Արգամ Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես տարիներ առաջ ասել եմ և հիմա էլ այն կարծիքին եմ, որ Հայաստանում առժամանակ՝ 10-15 տարով պետք է դադարեցնել վանքերի, եկեղեցիների հիմնովին վերակառուցման աշխատանքները, որովհետև ամեն մի հուշարձանի վերականգնումը տևում է 4-5 տարի, նաև ձգձգվում է ավելի երկար տարիներ: Այնինչ մենք Հայաստանում ունենք 200-300-ի հասնող շատ խիստ վթարային հուշարձաններ, որոնք չեն կարող դիմանալ մինչև այդ հուշարձաններ ավերվեն, մինչև իրենց հերթ կհասնի: Պետք է հիմնովին վերակառուցման նախագծերը դադարեցնել և առաջիկա 10-15 տարում այդ վթարային հուշարձանների ամրակայման աշխատանքներ իրականացնել: Դրանով, փաստորեն, կկանխենք այդ հուշարձանների փլուզման հեռանկարը: Այդ հուշարձանների ցանկը արդեն 20 տարի է՝ նախարարության պատասխանատուների սեղանին դրված է: Մինչև հերթը դրանց հասնի, դրանք կավերվեն»:

Հարցին, թե արդյոք հուշարձանների վերականգնման աշխատանքները հավուր պատշաճի են տեղի ունենում, հուշարձանագետը պատասխանեց. «Այո, նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները: Նախարարը նոր է, բնագավառից տեղյակ չէ, որովհետև ԽՍՀՄ փլուզումից հետո հուշարձանների պահպանության գլխավոր վարչությունը, որը Նախարարների խորհրդին առընթեր էր, իջեցրինք, կցեցին մշակույթի նախարարությանը:

Նախկինում գրեթե բոլոր մարզերում ունեինք հուշարձանների վերականգնման արհեստանոցներ, որոնք լրիվ ցրվեցին, տարածքները սեփականաշնորհվեցին: Լուծարվեց Հուշարձանների պահպանության վարչության ենթակայության տամ գտնվող նախագծային գրասենյակ ինստիտուտը, որտեղ կազմվում էին այդ նախագծերը: Շուրջ 200 մասնագիտացված վերականգնող ճարտարապետներ էին աշխատում, սակայն 15 տարի առաջ այդ ինստիտուտը լուծարեցին: Ստիպված այդ ճարտարապետները սկսեցին ժամանակակից ճարտարապետությամբ զբաղվել, կամ լիցենզիա հանեցին հուշարձանների վերականգնման աշխտանքներ կատարելու համար, որը կենտրոնական վերահսկողությունից դուրս է մնում: Փաստորեն այդ վանդալիզմը մենք իրականացրեցինք պետականորեն՝ եղած կառուցվածքը ցիրուցան անելով:

Այսօր հուշարձանի վերականգնման նախագծի վերահսկողությունը պետք է նախարարության այդ վարչությունը պետք է անի: Հիմա դա գործակալություն են սարքել և իրենք պետք է վերահսկեն: Եթե չեն վերահսկել, վատ են արել, ո՞վ է մեղավորը: Վանդալիզմի հեղինակները ՀՀ կառավարությունն է, որ լուծարեց այդպիսի մասնագիտական կազմակերպությունը»:

Արգամ Այվազյանը նկատեց, որ ի ամոթ Հայաստանի, առ այսօր Հայաստանում չկա մի հնագիտական հուշարձան, որը վերականգնված լինի գրեթե 70-80 տոկոսով. «Դվինում պեղումները դեռ չեն ավարտվել, Էրեբունին է, որ 2700-ամյակի առիթով շտապ վերականգնողական աշխատանքներ կատարեցին, որը կիսատ-պռատ մնաց: Որևէ բերդ չունենք, որ վերականգնված լինի, Ամբերդը նույնպես վերականգնված չէ»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում