Tuesday, 30 05 2023
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Հայաստանի ռազմավարական այցեքարտը. Սյունիքի պաշտպանության ողնաշարը
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը

Հայ-ամերիկյան հարաբերության համեստն հմայքն ու անհամեստ պաթոսը

Մարտի 23-ին տեղի է ունեցել Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել են նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու փոխվարչապետը: Հայ-ամերիկյան օրակարգի մասին խոսակցությունները Հայաստանում առատ են, կազմում են հասարակական-քաղաքական դիսկուրսի մի զգալի մաս, բայց կարևորագույն հարցն այն է, թե Հայաստանի տնտեսական համակարգում, տնտեսական կառուցվածքում ինչ մաս են կազմում ամերիկյան ներդրումները, հայ-ամերիկյան համատեղ տնտեսական ծրագրերը, որոնք նշանակալի են ոչ միայն ծավալով, այլ նաև իրենց որակով: Այստեղ ահա, պատկերը մեղմ ասած համադրելի չէ այն խոսակցություններին, որ առկա են հասարակական-քաղաքական դիսկուրսում: Դրանց բովանդակությունն էլ զգալիորեն բաժակաճառային է:

Գործնական առումով, հայ-ամերիկյան հարաբերությունը չնայած հրապարակային հայտարարություններին, այդուհանդերձ ունի գործնական և առարկայական ամրության կարիք, որովհետև հնչեղ, երբեմն պաթետիկ խոսքերով չէ, որ պետք է կայանա որևէ միջպետական հարաբերություն, առավել ևս խորանա և ամրանա: Ըստ այդմ, եթե դիտարկելու լինենք օրինակ Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի և դրա գործունեության «ուղեծրում» անելիքների հարցը, ապա այստեղ բացի բուն տնտեսական հարաբերությունների կառուցումից, առանցքային նշանակություն պետք է ստանա նաև հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարի շուրջ հասարակական-քաղաքական դիսկուրսը առարկայացնելու խնդիրը, հենց նույն տնտեսական հարաբերությունների գործնական կառուցման, այդ կերպ միջպետական կապի խորացման, հայ-ամերիկյան բարեկամության և գործակցության ամրացման համար: Առավել ևս, որ տնտեսության մարդիկ «ի բնե» լինելով պրագմատիկ, ռացիոնալ մտածողության և դիտողունակության կրող, թերևս պետք է առավել քան շահագրգռված լինեն միջավայրի ռացիոնալացման, քննարկումների լրջացման, միֆազերծման հարցում, որովհետև հենց այդ միջավայրում է, որ ձևավորվում են տնտեսական հարաբերությունների ընդլայնման առավել նպաստավոր պայմաններ, ծավալվում առավել իրատեսական քննարկումներ, որոնք շատ հաճախ կարող են իրենց բովանդակությամբ, ուղենիշներով և չափորոշիչներով լինել զգալիորեն համեստ, քան պաթետիկ «խոսույթները», բայց իրենց կշռով, ազդեցությամբ և ներգործությամբ՝ բազմակի ավելի նշանակալի, կարևոր: Այդ իմաստով, ենթադրվում է, որ կառույցը պետք է հայ-ամերիկյան հարաբերության շրջանակում իր առկայությունն ու դերակատարումը դիտարկի առավել լայն համատեքստով և հանձնառության առավել բազմապրոֆիլ տրամաբանությամբ: Այդ կառույցի հանդեպ նույն վերաբերմունքը պետք է ձևավորեն նաև Հայաստանի ու ԱՄՆ պետական պաշտոնյաները, եթե նրանք իրապես ունեն հայ-ամերիկյան հարաբերությունը թեկուզ համեստ մասշտաբով առարկայացնելու, այլ ոչ թե միֆերի ու պաթոսի անհամեստ հմայքին տրվելու մտադրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում