Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն․ Մովսես Հակոբյանն ու մյուսները չեն կարող չներկայանալ

Նախորդ շաբաթ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։

Քննիչ հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ նրա հետ քննարկել են բոլոր մանրամասները՝ պատերազմից առաջ բանակի վիճակից, մինչև սպառազինության, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու հարցեր։

ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը, սակայն, թեև հանձնաժողովին ներկա գտնվելու հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում էլ չի գնալու, քանի որ, իր իսկ խոսքերով, չի վստահում այդ հանձնաժողովին։ Հանձնաժողովի հրավերը մերժել է նաև ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Իշխանության ներկայացուցիչները ավելի վաղ նշել էին, որ մտադիր են համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը պատասխանատվություն կսահմանի քննիչ հանձնաժողովի հրավերը մերժելու համար:

Նախագիծը գրեթե ամբողջությամբ պատաստ է, հեղինակն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Մյուս հանձնաժողովականները միաձայն կողմ են արտահայտվել նախագծին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմեն Խաչատրյանը նշեց, որ նման նախագծի անհրաժեշտությունն ի սկզբանե կար, որովհետև Հայաստանը խորհրդարանական երկիր է, և Ազգային ժողովի գործիքակազմը, որ գոյություն ունի իր վերահսկողական գործառույթներն իրականացնելու համար, կարիք ունի թարմացման. «Այս առումով, այո՛, Քննիչ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ էր այս նախագիծը, որովհետև ցանկացած անձ կարող է ասել՝ չեմ վստահում կամ ցանկություն չունեմ ներկայանալ ու բացատրություններ տալ կամ հարցերի պատասխանել: Նույնկերպ կարող են վարվել քննչական մարմինների նկատմամբ, ասել՝ մենք չենք վստահում քննչական մարմիններին, դատախազությանը, դրա համար հարցաքննության չենք ներկայանում:

Այս տրամաբանությունից ելնելով ոչ միայն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի, այլև բոլոր քննիչ հանձնաժողովների բնականոն գործունեությունն ապահովելու համար խիստ անհրաժեշտ է այս նախագիծը: Չի կարելի հանդուրժել, որ առաջնային մանդատով օժտված մարմինը ինչ-որ հարցի շուրջ ուսումնասիրություններ անի և որոշ մարդիկ որոշեն, որ չեն վստահում ու չներկայանան այդ մարմին: Հետևաբար, այն մարդկանց, ում կհրավիրի քննիչ հանձնաժողովը, պետք է պարտադիր ներկայանան և հայտնեն բոլոր այն տեղեկությունները, որոնք գործի բերումով կամ իրադարձությունների բերումով իրենց հայտնի են»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայումս այդ նախագիծը դեռևս աշխատանքային քննարկման փուլում է, քննարկումներ են իրականացվում տարբեր շահագրգիռ մարմինների հետ, և ամենայն հավանականությամբ, ապրիլի առաջին կեսին այն կդրվի շրջանառության մեջ:

«Այդ նախագծով պարտադիր է դառնում քննիչ հանձնաժողով ներկայանալը և համապատասխան տեղեկատվություն տրամադրելը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս են ստիպելու, որ մարդիկ գան քննիչ հանձնաժողով և չգալու դեպքում ի՞նչ է նրանց սպառնում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Չներկայանալու և տեղեկատվություն չհայտնելու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն: Այդ արարքը քրեականացվելու է, այն դիտվելու է որպես քրեորեն պատժելի արարք: Դեռևս սանկցիաների մասին չեմ ուզում խոսել, չեմ կարծում, որ շատ խիստ սանկցիաներ կլինեն, բայց քրեական պատասխանատվությունն արդեն ենթադրում է բավական խիստ արձագանք պետության կողմից: Ցավում եմ, որ մենք գնում ենք այս քայլին, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ բնականոն աշխատանքներն ապահովելու համար պետք է քրեականացնել այդ արարքը, այնպես ինչպես, քրեական դատավարության օրենսգրքով քրեականացված են մի շարք նմանատիպ այլ արարքներ»:

Հարցին, թե երբ օրենքը կլինի ուժի մեջ և արդյոք քննիչ հանձնաժողովը կհասցնի կիրառել այն իր աշխատանքի ժամանակ, հանձնաժողովի անդամն արձագանքեց. «Ես վստահ եմ, որ այս տարվա ընթացքում օրենքը մտնելու է ուժի մեջ, մենք ժամանակ էլ չունենք այս առումով, որովհետև Քննիչ հանձնաժողովի աշխատանքները հիմա բավականին խիտ գրաֆիկով են ընթանում: Հետևաբար, այս աշխատանքների ընթացքում արդեն նորմը պետք է գործի և մենք պետք է մեզ մոտ ունենանք այն մարդկանց բացատրությունները, որոնք մեզ անհրաժեշտ են:

Մովսես Հակոբյանը բարձրաստիճան սպա է և կարծում եմ, որ հենց իր համար ճիշտ կլինի ներկայանալ և հայտնել իրեն հայտնի բոլոր տեղեկությունները: Դա հաստատ կնպաստի մեր բանակի առողջացմանն ու հզորացմանը: Պետության կողմից բոլոր այն գործողությունները, որոնք միտված են բանակի հզորացման ու առողջացմանը, մեր անվտանգային միջավայրի ամրապնդմանը, պետք է ողջունվի ՀՀ բոլոր քաղաքացիների, մասնավորապես, զինվորականների ու նախկին զինվորականների  կողմից: Մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են այդ գործին: Սա այդ գործի շարունակությունն է և որևէ պատճառաբանություն չի կարող արդարացված լինել հանձնաժողով չներկայանալու համար»:

Նա նաև հավելեց, որ իրենց հանձնաժողովի կազմն ամբողջությամբ կողմ է այդ նախագծին. «Հանձնաժողովի մեր խմբակցության բոլոր անդամները կլինեն նախագծի համահեղինակ, որովհետև բոլորն էլ ունեն դրական կարծիք այդ նախագծի վերաբերյալ»,-ասաց Արմեն խաչատրյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում