Tuesday, 30 05 2023
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Հայաստանի ռազմավարական այցեքարտը. Սյունիքի պաշտպանության ողնաշարը
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com

Մոսկվան այս փուլում խաղաղության համաձայնագրի նոր տարբերակ չի առաջարկի. պայմանագիրը հեռու է անգամ ձևավորվելուց

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքերով խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև առայսօր փոխանակվել է 4 ադրբեջանական և  3 հայկական փաստաթուղթ։ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկներին իր պատասխանը դեռ չի ձևակերպել։

Խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնել դեռևս չի հաջողվել.«Բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական ես կասեի, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել։ Ընդ որում, ես նույնիսկ չէի չափի քանիսը ադրբեջանական առաջարկով, քանիսը՝ հայկական։ Քննարկումներ են եղել, փոխանակումներ են եղել մտքերի, ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են։ Ցավոք սրտի, սա վերաբերում է ոչ հիմնական, ոչ առանցքային, կամ առաջին կարևորության հարցերին։ Բոլոր այն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են, և դրանց, չէի վարանի ասել, հիմնական մասում կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են իրարից»։

Հարցին, թե ո՞ւմ միջնորդությամբ են տեղի ունենում բանակցությունները, Միրզոյանը պատասխանեց, թե միջնորդություն, ըստ էության, չկա, բանակցությունները երկկողմ են։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ այսպես կոչված արևմտյան կամ ռուսական առաջարկներին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց ՝ Արևմուտքի տարբերակ գոյություն չունի.  «Ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որին մենք համաձայնություն տվել ենք, ադրբեջանական կողմը՝ ոչ։ Մնացածը ոչ մեկի տարբերակն է, այսինքը՝ հայ-ադրբեջանական տարբերակ է ըստ էության։ Արևմուտքը մեզ որևէ փաստաթուղթ չի առաջարկել»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը չի կարծում, որ Ռուսաստանն այս փուլում նոր տարբերակներ կառաջարկի.«Իսկ ֆորմատը, մեծ հավանականությամբ, ոչ թե  հաջողելու կամ չհաջողելու խնդիր ունի, այլ ֆորմատի հիմնական գործառույթն այս պահին բանակցություններն ընթացքի մեջ պահելն ու թույլ չտալը, որպեսզի դրանք խզվեն։ Ներկայումս ես չեմ տեսնում հնարավորություն պայմանագրի գոնե նախնական տարբերակի նույնիսկ ձևավորման մասին, էլ չեմ խոսում ստորագրելու մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանի խոսքերով՝ մեծ հավանականությամբ ուղիղ բանակցությունները, որոնք միջազգային մեծ աջակցություն ունեն, պետք են և՛ կողմերին և՛ մնացած բոլոր դերակատարներին, քանի դեռ ժամանակ չկա ավելի մեծ խորությամբ ու ջանասիրաբար զբաղվել այս խնդրով, որովհետև ամբողջ աշխարհը զբաղված է Ուկրաինայով։

Մեր այն դիտարկմանը, թե ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածում, որ առաջիկայում ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում արտաքին գերատեսչությունների ղեկավարները կնախաստորագրեն խաղաղության պայմանագիրը, քաղաքագետը նշեց.«Կարծում եմ՝ հանդիպում կարող է լինել, բայց մեծ է հավանականությունը, որ ոչինչ էլ չի ստորագրվի։ Հնարավոր է նաև տարբերակ, որ փոխըմբռման ինչ-որ հուշագիր ստորագրվի՝ ինչպես օրինակ նախկինում համաձայնություններ էին ստորագրվում Ուկրաինայում, որոնք իրականում որևէ բան չէին նշանակում»։

Ռոբերտ Ղևոնդյանը չի կարծում, որ այս պահին կա իրերի այնպիսի դրություն, որի դեպքում հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումներն այնքան համատեղվեն, որպեսզի երկու կողմերն էլ դժգոհություններ չունենան ու համաձայնվեն ստորագրել։

Հարցին, արդյոք Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջները գործընթացը միտումնավոր ձախպողման չեն տանում, մեր զրուցակիցը նկատեց.«Ամեն ինչ կախված է նրանից, թե գործընթացի նպատակը որն է։ Եթե գործընթացի նպատակը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումն ու հայ-ադրբեջանական  խնդրի լուծումն է, ապա այո՛,  ձախողման տանում են։ Ես, սակայն, չեմ կարծում, որ նպատակը դա է։ Իրականում նպատակն ընդամենը գործընթացը չսառեցնելն է, պահել ինչ-որ մակարդակում՝ մինչև որ ուկրաինական  պատերազմն ինչ-որ հանգուցալուծում կստանա և միջազգային հանրությունը ժամանակ կունենա ավելի լուրջ կերպով զբաղվել մեր խնդիրներով»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում