Wednesday, 24 04 2024
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել

Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը

Արտասահմանում սովորելը, ճամփորդելն ու նոր ընկերներ ձեռք բերելը շատերի համար երազանք է։ Նրանցից շատերին էլ մտահոգում է ուսման և ապրուստի ծախսերը, լեզվի ոչ բավարար իմացությունը, փաստաթղթային դժվարին գործընթացը։ Այսօր որոշ ծրագրեր ու կազմակերպություններ հոգում են այդ բոլոր ծախսերը ու տալիս հնարավորություն ուսանողներին արտերկրում սովորելու, պրակտիկա անցնելու։ Ուսումը կարող է լինել երկարաժամկետ(մեկ և ավել տարի) և կարճաժամկետ(կես տարի կամ ավելի քիչ)։ Իսկ արդյոք Հայաստանից արտերկրում սովորող ուսանողների տենդեցը աճել է, թե՝ նվազել փորձեցինք պարզել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորելու համար մեկնել ցանկացողների թիվն ակնհայտորեն մեծացել է: Այս միտումը պայմանավորված է մի քանի հանգամանքով. օտար լեզուների, հատկապես անգլերենի, իմացության մակարդակը զգալիորեն բարձրացել է դիմորդների մոտ,հայաստանյան բուհերը շատ ժամանակ չեն կարողանում ապահովել աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, արտասահմանյան լավագույն 50-յակում ընդգրկված բուհեր ընդունվող տղա-ուսանողները ստանում են տարկետում զինվորական ծառայությունից»։

Արտասահմանյան բուհերի ընդունելությունը հիմնականում չի կատարվոււմ ըստ մասնագիտության: Եվ հայ ուսանողները սկզբից ընդունվում են տեղի բուհեր և դրանից հետո ծրագրերի միջոցով շարունակում ուսումը արտասահմանյան համալսարաններում։ Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ նման ծրագրերից է Եվրամիության ԷՐԱԶՄՈՒՍ պլյուս ծրագիրը, որի դեպքում լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջանում ուսանողի կամ նրա ծնողի համար:

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի երկրորդ կուրսում սովորող Ամալյա Եղյանը այժմ արտասահմանում ուսումը շարումակում է Բուլղարիայի Վառնա քաղաքում։

Ամալյայի մոտ արտերկրում սովորելու գաղափարը եղել է դեռ մանկուց (գիտակից տարիքից) և մոտիվացիան եղել է իր ընտանիքն ու հարազատները։

Համալսարան ընդունվելիս ընտրել է սերվիս բաժինը, որն իրեն կտար արերկրում սովոելու ծրագրերին մասնակցելու հնարավորություն։

Բուլղարիայում ուսումը շարունակելու համար դիմել է Էրասմուս + ծրագրին. «Ծրագրին դիմելու շրջանը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները(2022թ) ինձ համար շատ ծանր ժամանակներ էին, ինձ պետք էր փախչել իմ մտքերից, երկրից։ Դասի ժամանակ տեսնում եմ, որ երկու ծրագիր կա, որոնց սերվիս բաժինը հնարավորություն է տալիս ուսանելու Բուլղարիայում և Լոդսի համալսարանում։ Եվ ես բնավորությամբ այնպիսին եմ, որ եթե կա հնարավորություն որևէ բան անելու ու ես դա չանեմ, ես ինձ չեմ ների։ Մեր կարիերայի կենտրոնի տեղադրած հայտարարությունը կարդում եմ և ունենում եմ ըմդամենը երկու օր Լոդսի համալսարան դիմելու և մեկ շաբաթ Վառնայի համալսարան դիմելու համար։ Ու ես խառնվում եմ իրար, արագ դիմում եմ կարիեռայի կենտրոնին, նրանք ինձ ջերմ պատաախանում և օգնում են փաստաթղթերի համար»։

Ծրագրին դիմելու համար Ամալյային անհրաժեշտ է եղել լեզվի իմացության մակարդակը, դասախոսի կողմից երաշխավորագիր, ՄՈԳ-ի (միջին որակական գնահատական) գնահատականները, մոտիվացիոն նամակ, ինքնակենսագրական։ Նաև մասնակցել է օնլայն հարցազրույցի Բուլղարիայի համալսարանի կորդինանտների հետ։

Տոմսերի և բնակարանի վարձակալության համար նրանց տրամադրել էին 270 եվրո, որը ներառել է մեկնելու և վերադառնալու ավիատոմսերի գումարը, որը, ըստ Ամալյայի, շատ քիչ էր։ Տոմսը գնել է իր գումարով, իսկ բնակարանը, երբ հասել են Վառնա, վարձակալել են կազմակերպիչներից ստացած գումարով. «Մեզ տրամադրում են այստեղ մնալու ամիսների, մեր ծախսերը հոգալու համար գումար (70%-ը) և տալիս են վերջում գումարի 30%-ը և վերջ»,-նշում է Ամալյա Եղյանը։

Հարցին՝ արդյոք կան հատուկ համալսարաներ որոնց կարող են դիմել Հայաատանի ուսանողները, Ատոմ Մխիթարյանը պատասխանում է. «Այդպիսի համալսարաններ դժվար է առանձնացնել: Դրանք հիմնականում մեր բուհերի գործընկեր համալսարաններն են, որոնք ընդգրկված են համապատասխան կոնսորցիումներում: Հայաստանից հնարավոր է նաև միջպետական պայմանագրերի հիման վրա արտասահման մեկնել բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Այս դեպքում ուսումն անվճար է, սակայն համապատասխան փաստաթղթերը դիմորդները ներկայացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որտեղ և անցնում են հարցազրույցի փուլ»։

Համալսարանական ծրագրերին դիմելու հայտագրումից երկու անգամ ուշացած, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ժենյա Հովհաննիսյանը չի հանձնվում և իր ընկերուհի Գոհարի հետ դիմում է երրորդ անգամ և 2022թվականի ուստարվա առաջին կիսամյակն անց են կացնում Չեխիայի Հրադես Կրոլով քաղաքի համալսարանում։ Արտերկրում սովորելու ցանկությունը ընկերուհիները վաղուց ունեցել են, բայց, որ այդքան շուտ այն կիրականանր, չէին պատկերացնում. «Մեր համակուրսեցին մեկ տարի առաջ գնացել էր Չեխիա սովորելու ու մենք ոգեշնչվեցինք դրանից։ Դիմել ենք ուսանողների փոխանակման Էրասմուս ծրագրին։ Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված։ Եղավ մրցույթային ծրագիր, պետք է բարձր ՄՈԳ ունենայիր և բանավոր քննությամբ ստուգվում էր անգլերենի իմացությունը, որպեսզի այնտեղ կարողանայինք հաղորդակցվել և դասերը նույնպես անցնելու էին անգլերենով։ Այդ պահին չէինք հավատում, որ հնարավորություն ունենք գնալ և Եվրոպայում սովորել, երբ դեսպանատունն էլ անցանք ու տոմսերը մեր ձեռքն էր, նայեցինք ու հասկացանք, որ իսկապես անցել ենք»։

Եվրոպայում սովորելուն զուգահեռ Ժենյայի համար ծրագրի և իրենց կյանքի ամենագեղեցիկ, ամենահետաքրքիր և կարևոր հատվածը եղել է Եվրոպական երկրներով ճամփորդելը.»Ծրագրի կազմակերպիչների կողմից տրամադրած գումարը բավականացրել է մեր ծախսերը հոգալու համար, այն ծախսել ենք խնայողաբար և կարողացել ենք ճամփորդել։ Եղել ենք Եվրոպական տաս-տասնմեկ երկրում։ Ամենից տպավորված երկիրը, ուր գնալը երազանք էր մեզ համար, Իտալիան էր։ Եղել ենք Իտալիայի 5 քաղաքում ու գնացել էինք 7 օրով, այցելել ենք Հռոմ, Պիզա, Միլան, Վենեցիա, Բելաջո։ Եղել ենք նաև Շվեյցարիայում, Փարիզում, Նիդերլանդներում, Բելգիայում, Հունգարիայում, շրջել ենք նաև Չեխիայի տարբեր քաղաքներով»,-նշում է Ժենյա Հովհաննիսյանը։

Ճամփորդելու և Եվրոպան բացահայտելու մեծ ցանկություն ունի նաև Ամալյա Եղյանը, ով խոսելով ծրագրի ընձեռած ճամփորդելու հնարավորությունից նշում է. «Իմ վիզան շենգն վիզա չէ և այս ամիսների ընթացքում միայն Բուլղարիայում կարող եմ ճամփորդել։ Բայց կարողացել ենք գնալ միայն Ռումիանիա։ Բուլղարական մի քանի քաղաքում արդել եղել ենք, վերջում էլ կգնանք Սոֆիա և կվերադառնանք Հայաստան։ Իրենց մեզ տրված գումարը խնայելով հավաքում ենք, որ կարողանանք նաև ճամփորդել»։

Հայ ուսանողների կողմից արտասահմանում մնալու պայմաններից, կրթական մակարդակից դժգոհությունների, բողոքների վերաբերյալ խոսելիս ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է.»Արտասահմանում սովորող մեր ուսանողները, իհարկե, ունենում են որոշակի դժվարություններ, որոնք կարող են կապված լինել կենցաղային խնդիրների, տեղի լեզվին լավ չտիրապետելու, մշակույթին ծանոթ չլինելու հետ և այլն: Սակայն այդ խնդիրները հաղթահարելի են, որովհետև համընդհանուր են բոլոր արտասահմանցի ուսանողների համար: Դրանք, ընդհակառակը, զարգացնում եմ մեր ուսանողների մտահորիզոնը, լրացուցիչ հմտություններ ու կարողություններ հաղորդում նրանց»։

Իսկ դրսում սովորելու առավելություններից և թերությունների մասին խոսելիս Ամալյան պատմում է, որ երբ Հայաստանում էր, մտածում էր կգնա և կբարելավի անգլերենի մակարդակը, բայց, քանի որ այնտեղ ապրում են հայերի հետ և այլազգի ուսանողների հետ քիչ են շփվում, իսկ դասապրոցեսի ժամանակ գրեթե միշտ դասախոսներն են խոսում և նրանց դաս չեն հարցնում, դաս հարցնում են միայն, երբ պրեզինտացիա(սահիկաշար) են ներկայացնում և, երբ քննություն են պատասխանում։ Նաև կարծում է, որ 4-ամյա համալսարանական կրթությունը ժամանակի անիմաստ վատնում է, և Հայաստանում մասնագիտական առարկաներին զուգահեռ անցնում է ոչ մասնագիտական շատ առարկաներ և տալիս է հավելյալ քննություններ, իսկ Բուլղարիայի համալսարանում անցնում են միայն այն, ինչ իրենց մասնագիտական առումով պետք է։

«Առավելություններից կնշեմ, որ դու գտնում ես ինքդ քեզ, տեսնում ես, թե ինչպես են ուրիշները դասավանդում, համեմատություններ ես անում։ Այստեղ մեզ վրա չկա պարտավորություն, որ մենք պետք է ինչ-որ բան պատասխանենք, ըստ իս դա և լավ է, և՝ վատ։ Կան ուսանողներ, որոնց եթե չհանձնարարեն ու չհարցնեն նրանք չեն սովորի, և կան այնպիսիները, ովքեր հասկանում են կրթության արժեքը և այստեղ եկել են սովորելու համար, առանց այդ պարտադրանքի էլ նրանք կսովորեն։ Լավ է նաև այն, որ Էրասմուսի երեխաներն ազատ են լինում ճամփորդելու, ուրիշների հետ շփվելու, միջմշակութային հաղորդակցության կապեր հաստատելու համար։ Այստեղ կիսվում ենք մեր փորձով, գիտելիքներով և մենք ստանում ենք ավելի շատ գիտելիքներ մեզ հետ սովորող այլազգի ուսանողներից»,-նշում է Ամալյան և հավելում, որ իր համար թերություն է այն, որ իրենք օրվա ընթացքում 6ժամ նստում են մեկ առարկայի համար, և նույն առարկան 6 ժամ լսելն ու նույն դասախոսին 6 ժամ տեսնելը երբեմն հոգնեցուցիչ է։ Դասերն իր համար հետաքրքիր են և արագ են անցնում, բայց դա էլ կախված է դասախոսից և իր առարկան մատուցելու ձևից։
Ժենյա Հովհաննիսյանը Չեխիայի ու Հայաստանի համալսարաների նմանություների և տարբերություների մասին մեզ հետ զրուցելիս նշում է. «Հայաստանում մենք առարկաները ընտրելու հնարավորություն չունենք, իսկ այստեղ կարող ենք ընտրել, թե, որ օրն ենք ուզում գնալ համալսարան, հստակ սահմանված դասաժամեր չկան, մի առարկան կարող է լինել առավոտյան ժամը 9-ին, մյուսը՝ 13։00-ին ու վերջին ժամը 19։00-ին։ Իսկ Հայաստանում մենք հստակ գիտենք, որ եթե առաջին հերթով ենք սովորում դասի գնում ենք օրինակ՝ 9-14։00-ն։ Իսկ Չեխիայում տարբեր էր ժամերը, նույնիսկ կարող էին լինել օրեր, որ դաս չունենայինք նաև չունեինք ֆիքսված գրաֆիկ»։

Ամալյա Եղյանն ու Ժենյա Հովհաննիսյանը արտերկրում սովորել ցանկացող ուսանողներին խորհուրդ են տալիս լինել նպատակասլաց, ինքնավստահ, աշխույժ և ճարպիկ ու անպայման դիմել արտերկրում սովորելու բոլոր ծրագրերին, և չհուսահատվել մերժվելուց կամ ժամանակին դիմել չհասցնելուց։ Այս ամենին Ատոմ Մխիթարյանն էլ հավելում է. «Խորհուրդ կտամ ուսմանը զուգահեռ ընդլայնել ընկերների շրջապատը, ակտիվ սոցիալական կյանք վարել: Դրանք ուսանողներին լրացուցիչ հմտություններ են հաղորդում, որ անհրաժեշտ են նրանց հետագա կյանքի արդյունավետ կազմակերպման, սոցիալական սանդղակով վեր բարձրանալու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում