Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Սպորտը առողջ ապրելակերպի մա՞ս, թե՞ նորաձևության տենդենց

Ամբողջ աշխարհում սպորտը դարձել է ժամանակակից մարդու առօրյայի անբաժանելի մասը: Հայաստանյան հասարակության  մեջ նույնպես սպորտով զբաղվող մարդկանց  թիվը կտրուկ աճել է: Դրա մասին են վկայում Հայաստանի հանրապետությունում՝ մասնավորապես քաղաքամայր Երևանում, բազմաթիվ սպորտային ու ֆիթնես ակումբների, մարզադահլիճների օրեցօր ավելացումը: Երևանյան մարզակումբներից մեկի անհատական ֆիթնես մարզիչ Արսեն Կարապետյանի խոսքով `տարեցտարի մարզադահլիճ այցելողների թիվը կտրուկ բարձրացել է, հատկապես կանանց շրջանում։ Ըստ նրա՝ այդ ամենը պայմանավորված է նրանով,որ մարդկանց մոտ փոխվել են նախասիրությունները,սկսել են աշխատել իրենց մարմնի ձևի,կառուցվածքի վրա.«Իհարկե զպորտով զբաղվող մարդկանց թվի կտրուկ աճը շատ գովելի է,բայց այս պահին  դեռ մեր հայ հասարակության  մեջ զարգացած չէ ֆիթնես մենտալիտետը,բոդիբիլդինգը»:

Հայկանուշ Մելիքյանը 4 տարի է այցելում է մարզասրահ։ Այն հարցին, թե որն է եղել մարզասրահ այցելելու  նպատակը Հայկանուշը պատասխանում է. «Սկզբնական ժամանակահատվածում այցելում էի մարզասրահ, քանի որ ընկերուհիներս էլ էին այցելում, տեսանյութեր էինք նկարահանում. երբեք չեմ մտածել, որ մարզվելը առողջությանս մի մասն է կազմելու, բայց այսօր արի ու տես` օրգանիզմս է պահանջում այցելել մարզասրահ, և զգալ ինձ էլ ավելի ինքնավստահ ու առողջ»:

Ըստ Ֆիթնես մարզիչ Գոհար Արզումանյանի`մարզասրահ այցելունների թվում ավելի շատ տղամարդիկ են, իսկ այն հարցին, թե ֆիթնես ակումբ հաճախելը առո՞ղջ, թե՞ նորաձև ապրելակերպի դրսևորում է  նշում է.«Կարելի է ասել երկուսնել: Սպորտով զբաղվելը խթանում է մի շարք հիվանդությունների  ձերբազատմանը, ինչպես նաև նպաստում է գեղեցիկ և առողջ մարմին ունենալուն»:

Իսկ  անհատական ֆիթնես մարզիչ `Արսեն Կարապետյանը նշեց,որ ցանկացած ոք, եթե գալիս է մարզասրահ, գալիս է որևէ նպատակով: Հայաստանում  մեծամասամբ կարելի է հանդիպել այն մարդկանց, ովքեր նորաձևությունից ելնելով են գալիս մարզասրահ:

Արսենը հավելեց.«Մարդիկ կան գալիս են, սկսում են զբաղվել իրենց բջջային հեռախոսներով, սոցիալական ցանցերում`Ինստագրամ, Ֆեյսբուքում գցում են «story»-ներ ու սկսում են պատմել իրենց հետևորդներին, որ հաճախում եմ մարզասրահ: Ըստ իս`դեռ մի քանի տարի հարկավոր է, որպեսզի մարդիկ ամբողջությամբ հասկանան `մարզվելը ի՞նչ է և իրենից ի՞նչ է ներկայացնում»: Մարզասրահ  հաճախելը այցելունների համար առողջությա՞ն, թե՞ նորաձևության ապրելակերպի դրսևորում ունի պարզեցինք հոգեբան Մարիամ Մելքումյանի հետ: Մարիամը նշում է,որ մարզասրահ հաճախելը տարբեր մարդկանց մոտ լիովին տարբեր մոտիվացիաններով է լինում, շատ հաճախ մարդիկ մարզասրահ են այցելում առողջ ապրելակերպ վարելու համար՝ հստակ գիտակցելով, որ մկանային զանգվածը պարբերաբար ֆիզիկական ակտիվությունը դրական է անդրադառնում ինքնազգացողության վրա, և ունենք տարբերակ,երբ որ մարդիկ ուղղակիորեն հաճախում են մարզասրահ,որովհետև դա դարձել է նաև նորաձև, և այն անձինք, ում նրանք հետևում են պարբերաբար մարզասրահ են գնում, մարզվում են հետքրքիր լուսանկարներ են տարածում:Այս ամենին ի հավելում Մարիամը կիսվեց իր սեփական հետազոտությամբ.

«Ես կուզենայի կիսվել փոքրիկ վիճակագրական տվյալներով, որոնք ինքս եմ իրականացրել՝ բարձրացնելով այն հարցը իմ  հետևորդնների շրջանակներում `ինչու՞ են իրենք երբևէ օգտվել մարզասրահից կամ այս պահին էլ ինչու՞ են գնում մարզասրահ: Պարզվում է ՝մարդիկ հաճախում են մարզասրահ, որովհետև ուզում են լինել նիհար. սա մեկ տենդեց։ Ապա գնում են, որովհետև իրենց լավ են զգում ֆիզիկական ակտիվությունից հետո, լարված ժամանակ կարողանում են ռելաքս լինել, թվում է, թե ֆիզիկական ակտիվությունը լարվածության մեջ է գցում մարդուն, օրգանիզիմին, բայց այս ամենի միջոցով հոգեբանական լարվածություն ու սթրեսն են թուլացնում։ Մարզասրահ գնում են, քանի որ այն ժամանցի վայր է,  կամ որովհետև իրենց ընկերներն էլ են հաճախում, մոտիվացնում են, ուզում են գեղեցիկ մարմին ունենալ»: Մարիամը նշեց, որ մարզասրահ հաճախելու դրդապատճառ է նաև համարվում չակերտավոր գեղեցիկ մարմին ունենալը, միշտ երիտասարդ մնալը, էմոցիաներ ստանալը. «Ցավոք, չունենք հայ հասրակության համար ընդհանուր վիճակագրական տվյալններ, թե հայաստանյան իրականության մեջ մարզվողները ինչ դրդապատճառններ ունեն, բայց ես կարծում եմ, որ իրականում շատ բազմաշերտ երևույթ է: Սոցիալական ցանցերում ակտիվ տարածումը իրենց մարզասրահում արված տեսանյութերը, լուսանկարների մասին ֆիթնես անհատական մարզիչ`Գոհար Արզումանյանը նշեց, որ ցավոք սրտի, թե բարեբախտաբար, մարդիկ ապրում են թրենդներով: Ըստ նրա՝ այս լայնամասշտաբ հրապարակումները սպորտը և առողջ ապրելակերպը  դարձնում են «թրենդային»՝ գոնե այդպես նպաստելով վերջինիս տարածմանը: Իսկ անհատական ֆիթնես մարզիչ Արսեն Կարապետյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ մարզասրահներում արված լուսանկարներով կամ տեսանյութերով կարելի է պրոպագանդել առողջ ապրելակերպը.

«Օրինակ`եթե  սոցիալական ցանցերում  «story»-ներ եք տեսնում կամ լուսնկարներ են տեղադրում,այդ ամենը չի նշանակում, որ մարդիկ առողջ ապրելակերպով են զբաղբում, այդ ամենը  շատ փոքր մի  մասն է մարզման: Մենք այսօր կարող ենք տեղադրել մարզվելու լուսանկար, բայց անգամ չայցելենք մարզասրահ կամ այցելենք ուղղակի մեր հաճույքի համար»:

Մարզասրահում արված լուսանկարներն ու տեսանյութերը ունեն իրենց հոգեբանական կողմը: Հոգեբան Մարիամ Մելքումյանը մեկնաբանում է, որ մենք բոլորս սոցիալական մեդիայի դարաշրջանում ենք  ապրում, և շատերը տարբեր սոցիալական հարթակններում լուսաբանում են իրենց բոլոր գործողությունները և հատակապես այն գործողությունները, որոնք   հավանական են դրական արձագանք կստանան:Եվ քանի որ մարդիկ լուսաբանում են իրենց կյանքը հատկապես կյանքի այն հատվածը, որը կարող է իրենց դրական իմիջի ձևավորմանը նպաստել, այդ թվում մարզասրահ հաճախելն էլ է լուսաբանվում: Հոգեբանը վտանգ  ու ռիսկ է տեսնում այս  ամենում. «Հաճախ այս ամենը ներկայացվում է որպես իդելական իրականություն, և մարդիկ սխալ և թյուր պատկերացում են ունենում, և այդ հրապարակված լուսանկարները օբյեկտիվ իրականություն են արտացոլում: Անկախ մարզված լինելուց մենք բոլորս տարբեր ռակուրսներից տարբեր ձև ենք։ Որպես այդպիսին մարդկանց ներկայանում և վտանգ կա , որ միայն այդ իդեալական գեր գեղեցիկ կողմով են մարդկանց մատուցում ամեն բան»:Ֆիթնես մարզիչ Գոհար Արզումանյանը խորհուրդ է  տալիս մարզվողներին մարզանքը դարձնել օրվա անքակտելի մաս,իսկ նոր սկսողներին՝ ճիշտ մարզիչի ընտրություն,իսկ անհատական մարզիչ Արսեն Կարապետյանը նշեց. «Ամենակարևորը ճանապարհի կեսից չհիասթափվելն ու չկոտրվելն է։

Այս ամենին էլ ի հավելում պետք է նշեմ, որ ոչինչ հեշտ չի տրվում. լավ արդյունքի համար պետք է պայքարել և ձգտում ունենալ, և վաղ թե ուշ կհասնես քո երազած արդյունքին»: Իսկ հոգեբանական  տեսանկյունից սպորտի դրական և բացասական կողմերի մասին խոսելիս հոգեբան Մարիամ Մելքումյանը նշեց,որ եթե առողջ սահմաններում է գտնվում սպորտով զբաղվելը,այսինքն՝ մարդ գիտակից է դրան վերաբերվում, դա չի անում որպես նորաձևություն տենդեց, միանշանակ այս ամենը դրական է:Ըստ հոգեբանի՝ դրական է,որ  մարդը նաև կամայական ոլորտն է զարգացնում  սպորտով զբաղվելիս,որովհետև սպորտի մեջ կան որոշակի խոչընդոտներ,որոնք հաղթահարելուց հետո մարդը ունենում է նաև հաղթանակի զգացողություն,ինքնաբավարավածություն,կարծես թե իրեն պարգևատրում է,որ կարողացավ ինչ-որ մի բան հաղթահարել և կամքը կոփում է հետագայում այլ ոլորտներում խնդիրներ հանդիպելիս: Սպորտը կարգուկանոնի է սովորեցնում ու սպորտով զբաղվող մարդիկ այդ մոտեցումը կյանքի այլ ոլորտներում են սկսում կիրառել և օգտագործել այդ հմտությունը: Բացասական երևույթներից խոսելիս հոգեբանը նշեց. «Բացասական կողմ կարող ենք դիտարկել, երբ որ մարդը սկսում է իրեն հյուծել սպորտով զբաղվելով, այսինքն՝ գործունեության այլ տեսակներ չի իրականացնում և լարվածություն, թուլացում ապահովելով անընդհատ ոչ թե առաջ է շարժվում, այլ հյուծվում է:

Սպորտի մեջ ունենում ենք լարվածություն, որի հետևանքով ինչ-որ արդյունքի են հասնում և մեզ պարգևատրում, խրախուսում ենք կամ հակառակը, ոմանք կարող են բավարարված չլինել արդյունքից և սկսեն ինքնաքննադատությամբ, ինքնախարազանմամբ զբաղվել և իրենց ռեսուրսներից ավելի մեծ ակտիվություններ փորձեն իրականացնել ՝չվայլելով պրոցեսը, քանի որ դժվար է սպորտով զբաղվելը:Անկախ վերջնական արդյունքից կարևոր է ընդհանուր գործընթացը, թե մարդը ինչպես է դիտարկում միայն որպես իրենից էներգիա տանող պրոցե՞ս, թե՞ ինքը նաև լիցքավորվում և դրական էմոցիաներ է ստանում:Եթե մարդ հաշտ չէ իր որոշման հետ կամ իր որոշումը չէ, արտաքին մարդկանց կարծիքների համար է, այլ ոչ թե ներքին բավարարվածության և ինքնազագցողության, այստեղ խնդիր ունենք:Ներկայիս գեղեցկության ստանդարտները լիովին տարբեր են . ավելի պրոպագանդվում է ձիգ մարմինը. մարզված լինելը կամ սպորտով զբաղվելը դարձել է դեպի գեղեցկությունը տանող ճանապարհ ,այստեղ մեծ ռիսկեր ունենք, քանի որ շատ մարդիկ սա չեն անում իրենց նայում են, համեմատում են նույնիսկ այդ մարզվողները ցույց չեն տալիս իրենց ավելորդ քաշը,որը բոլորը ունեն, ու դա նորմալ է ինչ-որ իդեալական կերպար են ներկայացնում :Մարիամը հավելեց.«Մարզվում ես քո համար, քո բարեկեցության համար, և  ուրիշների վզին չես փաթաթում,որ իդելալական մարմին ունես,որովհետև մենք գենետիկորեն շատ տարբեր ենք , և ոմանք ունեն հակում նիհար կամ գեր լինելու: Այստեղ պետք է լինի բալանսվորված ապրելը, այլ ոչ թե նորաձևության տենդեցը, որ պետք է գեղեցիկ լինես, նիհար լինես, մարզված ունենք ռիսկ, երբ սկսում է պարտադրվել: Այդ տենդեցից ելնելով՝ շատ մարդիկ մտածում են ավելորդ քաշ ունեն ու պետք է նիհարեն, բայց օբյեկտիվորեն այդ մարդկանց նայելիս կնկատենք՝ ավելորդ քաշ չունեն, բայց հոգեբանորեն իրենք հաշտ չեն իրենց արտաքինի հետ անընդհատ նոր իդեալների հետևից են գնում, և մարզվելով, գեղեցիկ և մկանային զանգված ունենալով՝ մեկ է իրենք իրենցից գոհ չեն, չեն ընդունում և սիրում իրենց, որովհետև հոգեբանական դաշտում խնդիր ունեն սեփական անձը ընդունելու և սիրելու հետ: Կարևոր է առողջ լինել, բավարարված լինել ինքդ քեզնով, և  միշտ հիշել, որ սերը սեփական անձի հանդեպ սկսում է ներսից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում