Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից

«Indian Defence Research Wing» ռազմական հանդեսը պնդում է, որ Հայաստանը հնդկական ընկերություններից մեկից ինքնագնաց MArG հաուբիցներ է պատվիրել։ Ռազմական հանդեսը գրում է, որ մինչ սպառազինության գնումը, անցած տարի Հնդկաստան մեկնած հայկական պատվիրակությունը փորձարկել է հաուբիցները։

«Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, և գործարքը կնքվել է պաշտպանական ցուցահանդեսին այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված կրակային բոլոր չափանիշներին»- գրել է IDRW-ը:

Կայանքի հատկություններն են՝

155 մմ 39 տրամաչափի փող

Թնդանոթի Փողի երկարություն 9391 մմ լայնություն 2650 մմ

4×4 անիվներով շասսին ցանկացած տեղանքում մանևրելու հնարավորություն է տալիս

համակարգը կարող է կրակել ՆԱՏՕ-ի ստանդարտներով զինամթերքով

Մարտական դիրքի բերվում է ցերեկը 1,5, գիշերը երկու րոպեում։

IDRW-ի տվյալներով հաուբիցն ինտենսիվ կրակի դեպքում երեք րոպեում կարող է արձակել 10, 60 րոպեում 42 կրակոց կայուն արագությամբ։ Ռազմական հանդեսը չի գրում գործարքի քանակի եւ արժեքի մասին։

Ռազմական փորձագետները նշում են, որ հայկական բանակի հրետանային ինքնագնաց համակարգերի հիմնական բացը եղել է անցանելիությունը։ MArG հաուբիցները այս տեսանկյունից տեղադրված կարճ շասսի վրա ինչը հնարավորություն է տալիս դրան հատկապես լեռնային ռելիեֆում լինել բավական արդյունավետ։ Ի դեպ MArG –ի հապավումը բացվում է՝ լեռնային հրետանային թնդանոթ։ Փորձագետների հավաստմամբ համակարգը կարող է կրակել մոտ 30կմ հեռավորության վրա, հիմնված է արևմտյան տեխնոլոգիաների վրա, համարվում է ժամանակակից համակարգ՝ թեթև է և շարժունակ։

Ի դեպ ռուսական նմանատիպ համակարգերի հեռահարությունը զիջում է հնդկականին։ Ռազմական փորձագետները նշում են, որ անցումը 155մմ-անոց համակարգին լուրջ հայտ է ապագայում ՆԱՏՕ-ական ստանդարտներին անցում կատարելու համար։

Որպես այլընտրանք փորձագետները նշում են շվեդական «Archer» համակարգը հույս հայտնելով, որ հայկական բանակը մոտ ապագայում կունենանա նաև այդ դրանցից, որոնք ի դեպ եւս 155 մմ-անոց են։

Պաշտոնական Հայաստանը չի մեկնաբանում ինքնագնաց հրետանային համակարգերի գնման փաստը։ Հայաստանը իր զինանոցը համալրելու համար հնդկական զենքն ընտրեց նախորդ տարի։ Մինչ օրս, ըստ հնդկական մասնագիտական մամուլի Հայաստանը Հնդկաստանից գնել է մոտ 250մլն դոլարի սպառազինություն, որոնց թվում են «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգերը Սվաթի ռադարները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում