Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները

Հասարակություններում, որտեց մշակութային նորմերը տղա երեխաներին աղջիկ երեխաներից ավելի բարձր են արժեվորում, տարածված են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները։ Վերջին 25 տարում Հայաստանում չի ծնվել մոտ 40,000 աղջիկ։ Պտղի սեռի խտրական ընտրությանը նպաստող հիմնական նախապայմանը կանանց նկատմամբ խտրականությունն է և տղայի համեմատ՝ աղջիկ երեխայի նվազ արժևորումը: Հայաստանը աշխարհում առաջին տասնյակ պետությունների մեջ է մտնում, որտեղ վերջին տարիների ընթացքում աղջիկ-տղա բնականոն հարաբերակցությունից մոտ 10% շեղում է նկատվում։

ՀՀ օրենսդրությունը չի արգելում հղիության արհեստական ընդհատումները։Մինչև 12 շաբաթական հղիության ժամկետի դեպքում պտղի հեռացումը  կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն։12-22 շաբաթական հղիության ժամկետի դեպքում հղիության արհեստական ընդհատումը կատարվում է  բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում։ ՀՀ օրենսդրության մեջ չկա կետ, որը արգելում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը։

Հայաստանում ավելի շատ տղա երեխաներին նախապատվություն տալու ցուցանիշները ամենաբարձրը եղել են 1990-2000-ական թվականերին. երկրում ծնված երեխաների սեռային համամասնությունը եղել է 120 տղա, 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնական է համարվում 105 տղա 100 աղջկա դիմաց համամասնությունը: 2018-2020թթ. նորածինների սեռերի հարաբերակցության միջին գործակիցը

կազմել է 111 տղա 100 աղջկա նկատմամբ, սակայն որոշ մարզերում՝ Գեղարքունիքում և Արագածոտնում այն զգալի տարբերվում է հանրապետության միջինից՝ կազմելով համապատասխանաբար 123 և 117:

Ինչով է պայմանավորված տղա երեխաներին նախապատվություն տալու նման բարձր ցուցանիշը։ Խնդիրը մշակութային կոնտենտն ու ձևավորված արժեհամակարգն է։ «Տղա երեխան ազգը, տոհմը շարունակողն է»,  «տղան ծնողներին հետո կերակրողն է» մոտեցումները հանդիսանում են ծնողների համար տնտեսապես ապահովված լինելու, խնամք և աջակցություն ստանալու հիմնական գրավականը: Տղա երեխա ունենալը հաճախ կապում են «տղամարդ լինելու», հեղինակության և ինքնագնահատականի կայացման հետ։ Այս ամենից բացի առանցքային դեր են խաղում նաև գենդերային կարծրատիպերն ու կնոջ դերի սխալ ընկալումնեը։ Հոգեբան Լուսինե Մնոյանի խոսքով՝ Հայաստանում կարծրատիպացված հայրիշխանական համակարգը արական սեռի ներկայացուցիչներին հնարավորություն է առավելություն ունենալ կանանց նկատմամբ։

«Փոքր տարիքից ծնողները տղա երեխաներին «երես են տալիս» միայն նրա համար, որ իրենք տղա են, երեխաները մեծանում են կարծրատիպային մտածելակերպով։ Նրանց պատկերացումները խեղաթյուրվում են, և հետագայում իրենք ևս նախընտրում են տղա երեխաներ ունենալ։ Իսկ գենդերային կարծրատիպերին աջակցելը ու դրանք արդարացնելը դառնում է գործիք՝ հակառակ սեռի նկատմամբ «առավելություն» ստանալու համար»,- նշեց հոգեբանը։

Բացի վերոնշյալից առկա է սոցիալ-հոգեբանական դիսոնանս։

«Տղա երեխա ունենալը հայ հասարակության մտածելակերպում ընկալվում է որպես պատվի, ինքնասիրության և հպարտության խնդիր, արդյունքում ամուսնու ընտանիքի կողմից կնոջ նկատմամբ իրականացվում է բարոյահոգեբանական ճնշում, ինչի հետևանքով կինը դիմում է հղիության արհեստական ընդհատման»,- հավելեց հոգեբանը։։

Հղիության արհեստական ընդհատումները ցանկացած դեպքում ռիսկային քայլ է։ Բժշկուհի Քրիստինա  Զանազանյանի խոսքով հատկապես առաջին հղիության ժամանակ արհեստական ընդհատումը կարող է բերել հետագայում անպտղության։

«Հաճախակի հղիության ընդհատումները վնասում ու թուլացնում են արգանդի պատերը և հետագա հղիության ժամանակ դա կարող է խանգարող հանգամանք լինել»,- նշեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում