Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Հայաստանի բրենդը և քաղաքական ճգնաժամը՝ կողք-կողքի

Մարտի 28-30-ը Միացյալ Նահանգներում տեղի կունենա «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին նախագահ Ջո Բայդենը մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրի, այդ թվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան ու Իրանը, և ոչ Ռուսաստանը համաժողովին հրավիրված չեն։

Հայաստանի իշխանությունները շարունակում են թմբկահարել, որ աշխարհում Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է։ Այդ հանգամանքը թերևս կարող է դիտարկվել ոգևորող, գոհացուցիչ լույսի ներքո, միաժամանակ նաև՝ ոչ այնքան:

Բանն այն է, որ, եթե անկախությունից 30 տարի անց Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է, ապա դա նշանակում է, որ մսխվել է 30 տարի: Որովհհետև Հայաստանն ուներ թերևս բավարար ներուժ այս երեք տասնամյակի ընթացքում աշխարհին ներկայանալ բոլորովին այլ բրենդավորումով, ժողովրդավարությունը դիտարկելով երկրի համար վաղուց օրինաչափ և հասարակական-քաղաքական կյանքի նորմ դարձած իրողություն: Հայաստանն այդ երեք տասնամյակի ընթացքում ուներ բավարար ներուժ հաջողելու աշխարհին որևէ հնչեղ հայկական բրենդ մատուցելու տեսանկյունից, լիներ այն տնտեսական որևէ նախաձեռնության կամ նախագծի, թե հասարակական, մշակութային որևէ աշխատանքի տեսքով: Մյուս կողմից, ելնելով անարդյունավետության այն աստիճանից, որով Հայաստանն անցել է նախորդ մոտ երեք տասնամյակը, կարող ենք գոհ լինել, որ այսօր կա գոնե ժողովրդավարության հեռանկարը և Հայաստանը պետք է հետևողական լինի այն պահպանելու և զարգացնելու հարցում:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ աշխատանքի համար անհրաժեշտ միջավայրը գրեթե բոլոր առումներով խիստ անբարենպաստ է, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ ներքին ու արտաքին գործոնների բերումով: Աշխարհակարգային վերադասավորումների շուրջ աշխարհաքաղաքական մեծ և սուր դիմակայությունը առաջ է բերում լրջագույն մարտահրավերներ, որոնք հավելյալ ծանրություն են առաջ բերում առանց այդ էլ բավականին ծանր խնդրի՝ եղած աշխարհաքաղաքական և նաև աշխարհագրական իրողությունների պայմաններում ժողովրդավարական կայուն զարգացման համար: Առավել ևս, որ կարծես թե ակնհայտ է և այն, որ այդ բարդ միջավայրում ժողովրդավարական առանցքով հասարակական-քաղաքական, պետական համակեցության ձևավորումը, հաստատումը Հայաստանի համար կարևորագույն հենարան է և միաժամանակ գործիքակազմ: Այդպես է եղել միշտ, սակայն անկախության առաջին տարիներին քաղաքակրթական ուժեղ այցեքարտով Հայաստանը նաև այդ գործոնների շնորհիվ հաջողությամբ ավարտած արցախյան առաջին պատերազմից շատ կարճ ժամանակ անց արդեն շարժվում էր մեկ խոսուն այցեքարտի ուղղությամբ՝ կոռուպցիա և դրա վրա հենված ամբողջատիրական համակարգ: Այստեղ է, որ այդ համակարգի վերադարձի բացառումը լոկ քաղաքական համակրանքի կամ հայացքի հարց չէ, այլ ազգային անվտանգության խնդիր: Ըստ այդմ, Հայաստանի ազգային անվտանգությանը սպասարկել ունակ է միայն այն քաղաքական միտքը, որը կապահովի ժողովրդավարության ողնաշարի ամրացում և դրա շուրջ պետական բովանդակության կառուցում, նպատակ դնելով ժողովրդավարությունը Հայաստանի համար բրենդի աստիճանից իջեցնել առօրյա օրինաչափության աստիճան, իսկ սեփական և միջազգային հանրությանը որպես բրենդ մատուցել արդեն ժողովրդավարական Հայաստանում եղած մտքի ձեռքբերումները:

2021 թվականի արտահերթ ընտրությունից հետո Հայաստանում հնչեց քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին գնահատական, այդ թվում նաև քաղաքական իշխանության ճամբարից: Ընթացիկ քաղաքական իրողությունների տրամաբանության առումով այդ գնահատականը իհարկե զգալիորեն իրավացի է, թեև անգամ այդ տեսանկյունից նկատելի է իրավիճակի զարգացման մեղմ ասած ոչ արդյունավետ հեռանկարի զգալի ռիսկ:

Այդ հանգամանքը իր հերթին պատճառահետևանքային կապով հարաբերվում է Հայաստանի համար առավել մեծ ճգնաժամի հետ, որ շարունակվում է արդեն թերևս երեք տասնամյակ: Եվ, եթե ընթացիկ ճգնաժամը պատերազմի հետևանք էր, ապա պատերազմն ինքը հետևանք էր Հայաստանում եղած այդ մեծ ճգնաժամի, որը շարունակվում է առ այսօր: Եվ կշարունակվի թերևս այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվի լեգիտիմության օրգանական բալանս, այսինքն լեգիտիմ իշխանության ու լեգիտիմ ընդդիմության առկայություն միաժամանակ: Այստեղ է Հայաստանում խորքային քաղաքական ճգնաժամի առանցքը:

Հայաստանը գործնականում հետխորհրդային երեք տասնամյակում այդպես էլ չի ունեցել շրջափուլ, երբ հանրայնորեն լեգիտիմ են թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Մեծ հաշվով, մինչև 2018 թվական լեգիտիմության ճգնաժամ ուներ իշխանությունը, իսկ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո լեգիտիմության ճգնաժամը տեղափոխվեց ընդդիմության դաշտ: Ընդ որում, ներդաշնակ, արդյունավետ հավասարակշռությունը կարող է ապահովվել միայն երկուստեք լեգիտիմության պարագայում, այլ ոչ այն դեպքում նաև, երբ կզրոյանա կամ կնվազի քաղաքական իշխանության լեգիտիմությունը և այդ առումով թե իշխանությունը, թե ընդդիմությունը հավասարապես զուրկ կլինեն լեգիտիմությունից: Դա կլինի ոչ թե հավասարակշռություն, այլ արդեն քաղաքական նոր աղետի մեկնակետ: Ըստ այդմ, դրանից խուսափելու և Հայաստանում քաղաքական խորքային ճգնաժամը հաղթահարելու համար Հայաստանը պետք է լուծի լեգիտիմ, սոցիալական և արժեհամակարգային կայուն հենք ունեցող ընդդիմության ձևավորման խնդիր: Հայաստանում այդ խնդիրը բաց է, իսկ խորհրդարանի արտահերթ ընտրությունը ցավոք սրտի ավելի է բացել այն: Դրա պատճառով է, որ ընթացիկ առումով որոշակիորեն կայունացնելով ներքին քաղաքական իրավիճակը, որ գերթեժացել էր պատերազմի հետևանքով, խորհրդարանի արտահերթ ընտրությունն այդուհանդերձ հասարակական-քաղաքական կյանքը չի ապահովել արդյունավետության ուղենիշներով և մեկնակետերով, այլ հակառակը՝ ընդամենը կատարել է առկա խորքային խնդիրների ժամանակավոր ծածկի դեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում