Աֆրիկյան 10 երկրի 190 միլիոն երեխայի կյանքն ու առողջությունը վտանգի տակ է մաքուր ջրի բացակայության պատճառով։ Այս մասին հայտարարվել է ջրի հարցերով ՄԱԿ-ի համաժողովում նախօրեին։ Այն կանցկացվի Նյու Յորքում՝ մարտի 22-24-ը․ հայտնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)։
Հիմնադրամի փորձագետները խոսում են եռակի ճգնաժամի մասին՝ անբավարար ջրամատակարարում, սանիտարական և հիգիենայի խնդիրներին ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ կապված բնական աղետների սրումը: