
Մոսկվայում պլանավորվում է այս տարի վերգետնյա փոխադրամիջոցի շուրջ 30 երթուղի գործարկել էլեկտրաբուսների նոր խմբաքանակ գնելուց հետո: Այդ մասին տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Մենք ԿԱՄԱԶ հանրային բաժնետիրական ընկերության հետ պայմանագիր ենք կնքել 1000 էլեկտրաբուսի մատակարարման շուրջ:
Մոտ ժամանակներս մենք ևս 200-ը կգնենք «ԳԱԶ գրուպ»-ից (…) Նոր մատակարարումների շնորհիվ մենք պլանավորում ենք էկոլոգիապես մաքուր 29 երթուղի գործարկել 2023 թվականին», – այսօր հաղորդել Է Մոսկվայի տրանսպորտի վարչությունն իր Telegram ալիքում։ Պատվիրված էլեկտրաբուսները պետք է քաղաքին մատակարարվեն 2023-2024 թվականներին:
Սա էկոլոգիապես մաքուր վերգետնյա տրանսպորտի խոշորագույն գնումն է Եվրոպայում», – նշել են գերատեսչությունում։ Տրանսպորտի հարցերով Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը մարտի 9-ին «Интерфакс» գործակալությանը հայտնել էր առաջիկայում 1200 Էլեկտրաբուս գնելու մասին՝ 2023-2024 թթ. մատակարարելու համար։ Այժմ մայրաքաղաքում օրական 155 էլեկտրաբուս է դուրս գալիս երթուղի: