Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Պուտինն Էրդողանին՝ Սի Ցզինպինից, Հայաստան-Թուրքիա խաղի օրը

Մարտի 25-ին հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Էրրդողանը: Այստեղ իհարկե խորհրդանշական հետաքրքրություն է առաջացնում այն, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման օրը: Առավել իրական քաղաքական ռեժիմում, հեռախոսազրույցի հանգամանքը անշուշտ ուշադրության է արժանի նրանով, որ հաջորդում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Մոսկվա կատարած Պետական երկօրյա այցին: Պետական այցն ինչպես հայտնի է միջպետական բարձր մակարդակի այցերի բարձրագույն աստիճանն է, որտեղ քաղաքական օրակարգին տրվում է առանձնահատուկ նշանակություն:

Այն, որ Չինաստանի նախագահի և գլխավոր ռազմական խորհրդի նախագահի պաշտոնում երրորդ անգամ նշանակվելուց հետո Չինաստանի նախագահը առաջին այցը կատարում է Ռուսաստան, և Պետական այցի բարձրագույն ձեւաչափով, անշուշտ բավականին խոսուն է այն հավակնությունների տեսանկյունից, որ Պեկինը ներկայացրեց շաբաթներ առաջ՝ ուկրաինական կարգավորման և ընդհանրապես միջազգային հարաբերությունների ու անվտանգության համակարգի իր պատկերացումների շարադրումով: Ընդ որում, Չինաստանը նաև «ի ցույց» դրեց դիվանագիտական մի նշանակալի հաջողություն՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերության կարգավորման գործընթացի մեկնարկ, որը կարող է հիմնարար իմաստ և ազդեցություն ունենալ ոչ միայն զուտ մերձավորարեւելյան, այլ ընդհանրապես եվրասիական ռազմա-քաղաքական, անվտանգային ճարտարապետության համար:

Մինչ այդ, Սի Ցզինպինը 2022-ի դեկտեմբերին տպավորիչ այց կատարեց Սաուդյան Արաբիա՝ երկկողմ ու նաև չին-արաբական բազմակողմ ֆորմատի բարձր մակարդակի հանդիպումներով, այնուհետև, փետրվարին տեղի ունեցավ Իրանի նախագահի այցը Պեկին, որը վերջին 0 տարվա ընթացքում առաջին այցն էր և արժանացավ տպավորիչ ընդունելության, եւ ահա մարտին Չինաստանի նախագահի այց Ռուսաստան: Այդ «երթուղին» գործնականում ուղղակի, թե անուղղակի «ուրվագծեց» Չինաստանի դիրքավորումը աշխարհաքաղաքական մեծ վերափոխումների, աշխարհակարգային դիմակայության, դե ֆակտո համաշխարհային պատերազմի ներկայիս գործընթացում: Իսկ այդ հանգամանքը մոտեցնում է որոշակի «անկեղծության ժամ» Թոււրքիայի համար, որը այս ընթացքում փորձում էր առավելագույն արդյունավետությամբ օգտագործել Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը և երկու կողմից քաղել որքան հնարավոր է:

Բայց, երբ Չինաստանը պասիվից անցնում է նկատելի աշխույժ ռեժիմի, ապա իրադրության տրամաբանությունը սկսում է հայտնվել նոր դաշտում և Թուրքիայի առաջ մոտ ապագայում միանգամայն կարող է հայտնվել քաղաքականության հստակեցման և կողմնորոշման խնդիր: Չինաստանի նախագահի մոսկովյան բավականին տպավորիչ այցից հետո Էրդողանի հետ հեռախոսազրույցում Պուտինն ըստ ամենայնի իր «ընկերոջն» է փոխանցել այդ նրբերանգները: Իսկ դրանք կարեւորագույն նշանակություն են ունենալու Կովկասի, և մասնավորապես Հայաստանի համար՝ դիրքավորման հստակեցման ինչ վեկտոր է ընտրելու Անկարան, քանի որ դրանից էապես կախված է լինելու Հայաստանի եզրահանգումների ու եզրակացությունների, ըստ այդմ մի շարք քաղաքական որոշումների համար անհրաժեշտ միջավայրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում