Monday, 29 05 2023
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
«Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցում մասնակի փլուզում է եղել
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Գտնվում են տականքներ ու սրիկաներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ պետնախարար
Ինքս ինձ հաղթեցի․ նախարար
Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ. Նորիկյան
Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել

Այս ամենի հետևում կան նաև քաղաքական նպատակներ․ ուսական դպրոցներ բացենք, որ ով գնա այդ դպրոցներ  

Ռուս պաշտոնյաները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից սկսած մինչև Հայաստանում ՌԴ դեսպան Կոպերկին, վերջին մեկ տարվա ընթացքում շարունակ հայտարարում են, որ Հայաստանում ռուսական դպրոցների թիվը պետք է ավելացնել։  Արդեն իսկ հայ-ռուսական համատեղ ծրագրերի իրականացման նպատակով, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում որոշակի հաստատությունների ձևաչափով, ձևավորվել է աշխատանքային խումբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ռուսական դպրոցներ բացելու հավանականությանը, նշել է, որ մեր երկրում պետական լեզուն մեկն է՝ հայերենը, իսկ ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ համատեղ ծրագրին, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում որոշակի  հաստատությունների ձևաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ հստակ արձանագրվեց, որ մենք պետք է քննարկենք դրա կոնցեպտը:

Նախարարը նշել է, որ աշխատանքային խումբն արդեն իսկ ձևավորվել է, հայկական կողմն ունի իր պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել:

«Ես, այո՛, հնչեցրել եմ, որ մենք ունենք շատ լավ օրինակ հայ-չինական դպրոցի մասով, որտեղ էլի ենթակառուցվածքների մասով Չինաստանն արել է մեծ ներդրում, կառուցվել է դպրոցական նոր շենք, հագեցվել է գույքով, նաև համատեղ աշխատանք ենք անում բովանդակության մասով: Այսինքն, այս դպրոցում կա չինարենի ուսուցման, Չինաստանի մշակույթի, պատմության ուսուցման հնարավորություն: Մասնագետներ են գործուղվում Չինաստանի կողմից, ֆինանսական հավելյալ օժանդակություն է տրվում: Սա այն է, ինչ մենք արդեն ունենք և ռուսական կողմին սա ներկայացրել ենք»,-ասել է նախարարը:

Ռուսական կողմի հետ քննարկել են նաև երկրորդ հնարավորությունը։ Նախարարի խոսքով՝ դա կապված է Հայաստան ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսքով։ Հայկական կողմն ասել է, որ պատրաստ է քննարկել, եթե կա այդ քաղաքացիների կրթության կազմակերպման անհրաժեշտություն:

«Այստեղ նաև անհրաժեշտություն կա, որ նրանք հնարավորություն ունենան ստանալ ռուսական կրթություն, սա ևս կարող ենք քննարկել: Հիմա ընթանում են քննարկումները: Մեր քաղաքացիների համար պարտադիր է, որ ուսուցումը լինի գրական հայերենով, սա օրենքի պահանջն է: Մենք այդ քննարկումները վարում ենք օրենսդրության շրջանակներում: ՌԴ քաղաքացիների պարագայում կարող է ուսուցումը լինել այլ լեզվով»,-հավելել է նախարարը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով աշխատանքային խմբին, նշեց, որ թեև մանրամասներին ծանոթ չէ, բայց այստեղ հասկանալի չէ, թե որ մոդելի մասին է խոսքը։

«Մեկն այն է, որ դու դպրոցներում սովորեցնում ես ռուսաց լեզու, և դա մենք ունենք, այսինքն՝ ՀՀ բոլոր դպրոցներում 2-րդից 12-րդ դասարան ռուսերենը պարտադիր ուսուցանվում է։ Երկրորդ մոդելն այն է, որ դու ունենաս դպրոցներ խորացված ուսուցումով, և դա ինձ համար ամենաընդունելի մոդելն է․ այսինքն՝ ունենալ որոշակի դպրոցներ, որոնք կունենան այսպես ասած՝ ռուսաց լեզվի թեքում, որովհետև ռուսերենի ժամերն ավելի խորը կլինեն, և ռուսերենը որպես լեզու, մշակույթ՝ կուսումնասիրվի։ Նաև հասկանում եմ, որ եթե ստեղծվեն դպրոցներ այն մարդկանց համար, որոնք դուրս են եկել Ռուսաստանից և հիմա հաստատվել են Հայաստանում, բայց չեմ կարծում, որ սա պետական միջոցներով պետք է արվի, կարող են լինել մասնավոր դպրոցներ։ Մյուս տարբերակը, նրա խոսքով, այն է, որ Հայաստանի բյուջեով բացվեն բուն ռուսական դպրոցներ, և այս տարբերակն ինձ համար անընդունելի է, ես դրա իմաստը չեմ տեսնում»,-ասաց փորձագետը։

Այս պահին, սակայն, անհասկանալի է՝ ինչ մոդելի մասին է խոսքը․ «Կողմ եմ, որ ռուսերենն ուսումնասիրվի, կողմ եմ, թող լինեն մի քանի դպրոցներ խորացված ուսոցմամբ, բայց իմաստը չեմ տեսնում հատուկ դպրոցներ բացելու, որովհետև Հայաստանի երեխաները պետք է հաճախեն հայկական դպրոցներ», ասաց փորձագետը՝ հավելելով՝ այլապես ռուսական դպրոցներ բացենք, որ ո՞վ գնա այդ դպրոցներ։

Բնականաբար, լեզվաքաղաքականությունը քաղաքական պրոցես է, և բոլոր այն պետությունները, որոնք աջակցում են, որ իրենց լեզուն զարգանա, միշտ էլ քաղաքական նպատակներ են դնում։ Խաչատրյանի խոսքով՝ այս ամենի հետևում կան նաև քաղաքական նպատակներ, բայց պետք է լինի ողջամիտ լուծում։

Նա բերեց չինական դպրողների օրինակը․«Մի քանի թեքումով դպրոցներ կան, դա վատ չէ, իրենց կառավարությունն է, աջակցում է շինարարական աշխատանքներին, լեզվի ուսուցմանը։ Մենք փոքր ժողովուրդ ենք, պետք է տարբեր լեզուներ սովորենք, և դա հասկանալի է, բայց, իհարկե, ես այն կարծիքին եմ, որ մեր կրթությունը պետք է լինի հայկական կրթություն, այսինքն՝ հիմքում պետք է լինի հայերենը, և դա որևէ դեպքում չի կարող փոփոխվել»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում