Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են

Վերջին տարիներին շատ արագ տեմպերով մեծացել է էլեկտրոնային եղանակով առևտուր իրականացնող քաղաքացիների թիվը:

Տարեկան շրջանառության ծավալը գերազանցել է կես միլիարդ դոլարը, առևտրի աճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին հատկապես COVID-19-ի շրջանում։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի շուկաների վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Անի Պետրոսյանը նշում է, որ հանձնաժողովի կողմից 2022 թվականին էլեկտրոնային առևտրի ոլորտում իրականցված ուսումնասիրության հիմնական ուղղությունները եղել են ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների ուսումնասիրությունը, էլեկտրոնային առևտրի զարգացման նախադրյալները,  համաշխարհային էլեկտրոնային առևտրի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խանութ-սրահների վրա և էլեկտրոնային առևտրի միջոցով գնված ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը խանութ-սրահներից գնված ապրանքների հետ:

«Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում, COVID-19  համաճարակի ընդլայնման հետ մեկտեղ՝ 2020 թվականի սկզբից էլեկտրոնային առևտուրը դարձավ ամենատարածված և նպատակահարմար այլընտրանքը, փոխարինելով մարդաշատ խանութներին և դեմ առ դեմ գնումներին: Այս միտումը սկզբում պայմանավորված էր սահմանափակումներով, այնուհետև վերածվեց սովորության»։

Էլեկտրոնային առևտրի միջոցով ներմուծվող ապրանքատեսակների մեջ ամենաշատ թիվ կազմում են հագուստը, աուդիո և վիդեո տեխնիկաները, վերջին շրջանում նաև վիտամիններն ու սննդային հավելումները, քանի որ ONEX ընկերությունը վերջերս դարձավ iHerb համաշխարհային բրենդի պաշտոնական ներկրողը Հայաստանում։

Քաղաքացի Լիանա Մինասյանը նշում է, որ COVID-ի ժամանակ և այսօր՝ գրեթե ամեն օր էլեկտրոնային գնումներ է կատարում, նա ասում է, որ այդպես ավելի շատ է ընտրության հնարավորությունը և ավելի մատչելի է լինում քան սովորական խանութից գնելիս։ «Ես գրեթե ամեն օր օնլայն գնումներ եմ անում, օրինակ հագուստ, տան անհրաժեշտ իրեր, երեխաների համար գրենական պիտույքներ, համարյա ամեն ինչ, այդպես ընտրությունս ավելի մեծ է լինում և ավելի մատչելի է ամեն բան, երեխաներս այսօր իրենք էլ մտնում և իրենց համար օնլայն գնումներ են անում, դա բավական հարմար տարբերակ է, ինչպես նաև կարողանում ես ժամանակ խնայել»։

Օնլայն գնումները հիմնականում իրականացվում են ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից և Եվրամիության երկրներից։ Էլեկտրոնային առևտուրը նպաստել է նաև օֆլայն խանութներին, այսինքն նրանց, ովքեր համացանցային տիրույթում չկային ավելի առաջընթաց ապրել, և դրանք ևս հայտնվել են օնլայն տիրույթում, և դա ավելի շատ է օգնում բիզնեսին առաջ գնալու հարցում։

«Այսպիսի մասնագիտական միտք կա, որ «Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա»։ Անխոս կարելի է  թվային  մարքեթինգը համարել 21-րդ դարի ամենապահանջված մարքեթինգային ուղղություն, դա կախված է նաև տոխնոլոգիական լուծումներով բիզնեսների, ստարտափների աճից։ Ամեն օր զարգացող տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս լինել ամեն տեղ, սակայն պետք է հստակեցնել, շուկայի և թիրախային լսարանի հետազոտությամբ պարզել, թե բիզնեսին հատկապես որ մեդիան է համապատասխան». նշում է մարքեթոլոգ, թարգեթինգի մասնագետ Լյուսի Պողոսյանը։

Օնլայն առևտրի զարգացման հետ մեկտեղ  ի հայտ են եկել նաև մի շարք համակարգային և լոգիստիկ խնդիրներ։

«160 երկրների շարքում դեռ 90-րդ տեղում ենք լոգիստիկ զարգացվածության համաթվով, ընդ որում խնդիրներ կան և՛ մաքսային վարչարարության հետ, և՛ փոխադրումների կազմակերպման արագության հետ», նշում է Անի Պողոսյանը։

Էլեկտրոնային առևտրի թվերը մեծանում են, բայց դժգոհություններ ևս կան այդ ոլորտի հետ կապված. Վիկտորյա Խուդավերդյանը նշում է, որ երբեմն եղել են դեպքեր, երբ ապրանքը պատվիրել է՝ գումարը նախապես վճարելով, բայց ապրանքները իրեն չեն հասել. «Մի քանի անգամ եղել է՝ հագուստ ենք պատվիրել, մեկ, երկու ամիս անցել է, իսկ պատվերը այդպես էլ չի հասել, եղել է դեպք, երբ ապրանքը երկու օրվա ընթացքում հասել է Հայաստան, բայց այստեղ արդեն մոտ 3-ից 5 օր հետո է հասել ինձ, մեզ մոտ ավելի վատ է կատարվում ապրանքների փոխադրման կազմակերպումը»։

Ըստ կանխատեսումների համաշխարհային առցանց առևտուրը այս տարվա ավարտին կկազմի ընդհանուր առևտրի 21%-ը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում