Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

Երևանի հակաէկոլոգիական շենքերը

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնել էր ֆեյսբուքյան առցանց հարցում` «Երևանի ՀԱԿԱԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ցուցակը» թեմայով: Ըստ ֆեյսբուքյան քվեարկության նախնական արդյունքների, որին մասնակցել է 700 մարդ, Երևանի ամենահակաէկոլոգիական կառույց է գնահատվել Երևանի հյուսիսային պողոտան (233 հոգի)` իր բետոնի առատությամբ և կանաչի խիստ սակավությամբ: Երկրորդ տեղում է Ուսանողական այգին օկուպացրած շենքը (90 հոգի), որը խաթարում է այգու, Ազգային գրադարանի և աստղադիտարանի անդորրը: Երրորդ տեղում է գտնվում Օղակաձև այգում Թումանյան փողոցին մոտ կառուցվող մեծ համալիրը (78 հոգի), որն աղավաղում է Երևանի օղակաձև կանաչ գոտին և սպառնում լուրջ խնդիրներ ստեղծել երևանցիների հանգստի և տեղաշարժվելու համար: Այնուհետև հաջորդում են Մոնումենտի անտառի հաշվին կառուցված առանձնատները, Աբովյան փողոցի կանաչ հատվածում կառուցված խանութները, Տերյան փողոցում գտնվող Նուշիկյանների շենքը, Կոմիտաս փողոցի ծառուղու ոչնչացմամբ կառուցված Երևան Սիթի սուպերմարկետը և ներկայումս Կողբացի 42/Պուշկին 40 բակում խցկվող բարձրահարկը:

Եվս 110 հոգի գտնում է, որ ամբողջ Երևանի կենտրոնի կառուցապատումը հակաէկոլոգիական է, իսկ 34 հոգի այդպիսին է համարում ամբողջ Օղակաձև այգին: Տրվել են նաև այսպիսի պատասխաններ. ՀՀ բնապահպանության նախարարությունը, աղբատար ունեցող բոլոր հին, հակահիգիենիկ, սարսափելի բուրող բարձրահարկերը, Երևանի քաղաքապետարանը և այլն: Օգտատերերից երեքն առաջարկել են նաև Երևանի կոնյակի գործարանը` որպես էկոլոգիական միջավայրի դրական օրինակ:

Հարցման նպատակն է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը Երևանի անապատացման և բետոնապատման տանող աղետալի կառուցապատումների մասին, նպաստել հանրային բողոքի և կարծիքի ձևավորմանը, ինչպես նաև անունների և պատասխանատվության ճշտմանը: Սրանք այն օրինակներն են, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքաշինությունը:

Այսուհետ Մենք ենք այս քաղաքի տերը պարբերաբար կհրապարակի Երևանի հակաէկոլոգիական շենքերի քվեարկության թարմացվող արդյունքները (հղումը` ֆեյսբուքի էջում. http://www.facebook.com/home.php?sk=question&id=262661733760812&qa_ref=sa ):

Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն
6-ը սեպտեմբերի, 2011թ.

Ստորև ներկայացվում են հակաէկոլոգիական շենքերի լուսանկարները, կարճ նկարագրությունը և ամբողջական ցուցակը:

Երևանի հակաէկոլոգիական շենքերը
2011թ. սեպտեմբերի 4-դրությամբ

Կանաչազերծված Հյուսիսային պողոտա 233
Ուսանողական այգին օկուպացրած շենք (Տերյան փ.) 90
Օղակաձև այգում կառուցվող շենք (Խանջյան/Թումանյան փ.) 78
Նուշիկյանների շենք (Տերյան փ.) 13
Մոնումենտի անտառի հաշվին առանձնատներ 10
Կողբացի 42/Պուշկին 40 բակում կառուցվող շենք 7
Աբովյան փ. ծառուղում խցկված խանութներ 4
Կոմիտաս փ. Երևան Սիթի/ոչնչացված ծառուղի 2

Քվեարկության չափանիշներն են. հանրային այգիների հաշվին շինարարությունը, Երևանի քաղաք/այգի հայեցակարգին հակասող կառույցները, երևանցիների կամքին հակառակ և ապօրինի հողազավթումները, ինչպես նաև շենքի կանաչ միջավայրի և մարդու առողջությանը նպաստող չափանիշները:

Համառոտ նկարագրություններ.

1. Երևանի Օղակաձև այգում կառուցվում է հսկայական բետոնե ժամանցի կենտրոն, որն աղավաղում է Երևանի դիմագիծն ու կենտրոնի կանաչապատ գոտին: Այն սպառնում է լուրջ խնդիրներ ստեղծել երևանցիների հանգստի և տեղաշարժվելու համար:

2. Երևանի Ուսանողական այգում երևանցիների կամքին հակառակ շարունակվում է կառուցվել մի տգեղ շինություն, որը խանգարում է թե ՀՀ Ազգային գրադարանի աշխատանքին և թե խաթարում Ուսանողական այգու և աստղադիտարանի անդորրը: Այս դեպքը մեծ ապտակ է հանրության դեմքին, քանի որ շենքը կառուցվում է մշակութային, բնապահպանական, ճարտարապետական նորմերին և ՀՀ օրենքներին հակառակ: Քաղաքացիների 20000 ստորագրությունները, ակցիաները, նամակները բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, բողոքի ակցիաները և 117 մտավորականների կոլեկտիվ դատական հայցն առայժմ արդյունք չեն տվել:

3. Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի հարևան այգու և խաղահրապարակի հաշվին կառուցված Նուշիկյանների այս շենքը կառուցվել է հարակից շենքերի բնակիչների կամքին և երկարատև բողոքի ջանքերին հակառակ:

4. Երևանի Հյուսիսային պողոտան կառուցվել է բետոնի առատությամբ և կանաչի խիստ սակավությամբ: Նույնիսկ հատուկենտ դեկորատիվ ծառերը տեղադրված են բետոնե քառակուսիների մեջ: Հավակնություն ունենալով իրագործել Ալեքսանդր Թամանյանի նախագիծը` այն կառուցվեց այնպիսի հակաէկոլոգիական և գերշահույթ հետապնդող սկզբունքներով, որ այժմ գրավիչ չէ որպես մարդկանց բնակության և հանգստի վայր:

5. Երևանի հնագույն Աբովյանի փողոցի ծառուղում և մայթեզրին խցկված այս խանութների շարքը կառուցվել է ապօրինաբար և բոլոր տեսակի բնապահպանական և քաղաքաշինական նորմերի խախտմամբ:

6. Երևանի Արաբկիր վ/շրջանում կառուցված Երևան Սիթի այս սուպերմարկետի կառուցման ժամանակ հատվել է հանրային ծառուղին փողոցի ամբողջ երկայնքով: Բացի այդ, այստեղ լիովին բացակայում է որևէ կանաչ գոտի: Մուտքի մոտ անթույլատրելի հարևանությամբ գործում են մի քանի բենզալցակայաններ:

7. Երևանի Մոնումենտի նախկինում խիտ անտառածածկ գոտում տաս տարիների ընթացքում հատվել են հարյուրավոր ծառեր և կառուցվել տգեղ և տարերային դասավորությամբ էլիտար առանձնատներ: Այդպիսով քաղաքը գրեթե կորցրել է իր վերջին թթվածնի ամենակարևոր աղբյուրներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում