Tuesday, 30 05 2023
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ
12:06
Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․
17:15
Մալխաս Ամոյանի և Էրիկ Իսրայելյանի որոշումների արժեքը
12:30
Փաշինյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզը․ Ինչպես նվաճել 25 օլիմպիական ոսկի
Հայաստանի ֆանտաստիկ ցուցանիշը․ 13 հնարավորից 12 մեդալ
Ով կպաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասը․ Այլընտրանքային տարբերակ
Սպերցյանը՝ Զախարյանին կգերազանցի նաև տրանսֆերային հարթակում․ Բերեզովսկին ճիշտ է

Ռևանշի խաղը․ Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը

Ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Խաղ, որը լինելու է համայն հայության ուշադրության կենտրոնում։ Շատերի համար Հայաստան-Թուրքիա ֆուտբոլայի դիմակայությունը պատմական է, մարզական տեսանկյունից սակայն, այսօր մեր ֆուտբոլիստները կանցկացնեն հերթական պաշտոնական մրցավեճը։ Այո, հանդիպումը սովորական չէ, քանզի պայքարելու ենք Թուրքիայի դեմ։ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը երկու անգամ մրցել է թուրքերի հետ կրելով նույքան պարտություն։ Եկել է ռևանշի ժամանակը։ Այսօրվա դիմակայությունն առաջին հերթին ռևանշի խաղ է։

Մեր ազգային թիմ ունի նոր գլխավոր մարզիչ, զգալիորեն թարմացվել է կազմը։ Ցավոք անցյալ տարի մեր հավաքականը ձախողվեց Ազգերի լիգայում։ «Մենք ձեր աջակցության կարիքը շատ ունենք»,- ձախողումներից հետո սովորաբար ասում են մեր ֆուտբոլիստները: Նմանատիպ կոչեր և խնդրանքներ բազմիցս ենք լսել: Այսօր, սակայն, իրավիճակն այլ է: Ֆուտբոլիստն իսկապես ունի երկրպագուի աջակցության կարիքը: Թուրքիայի հաղթելու գլխավոր նախապայմանը անկախ քաղաքական տարաձայնություններից և հայացքներից, մեկ մարդու պես տղերքի կողքին կանգնել է։ Յուրաքնչյուր երկրպագու, յուրաքանչյուր հայ այսօր պետք է անթերի կատարի 12-րդ խաղացողի պարտականությունը։ Կարգով ավելի բարձր մրցակցին մենք կարող ենք հաղթել ունենալով այդ մեկ խաղացողի առավելությունը։ Այսօր խաղադաշտ դուրս եկած յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր հերթին պարտավոր է ապացուցել, որ մեր հավաքականում դրական փոփոխություն, այնուամենայնիվ, տեղի են ունեցել: Ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստը պետք է գիտակցի, որ խաղից հետո հաշվետու է երկրպագուին: Սա ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր խաղում մեր հավաքականը պարտավոր է հաղթել: Պարզապես պետք է խաղալ այնպես, որ սեփական խղճի առաջ մաքուր լինելով, պարզ ճակատով կարողանաս շնորհակալություն հայտնել աջակցության համար: Ցավոք, եղել են նախադեպեր, երբ մեր ֆուտբոլիստները «գլուխները կախ» շտապել են դեպի ավտոբուսը: Ինչևէ, եղած եղած է, և հիմա ժամանակը չէ խոսելու նեգատիվ երևույթների մասին, որոնք անցյալում են: Վերջին օրերին շատ էր խոսվում գլխավոր մարզչ Ալեքսանդր Պետրակովի մասին: Այո, մարզչից շատ բան է կախված, և կան մասնագետներ, որոնք կարճ ժամանակում բարձր արդյունքներ են ապահովել: Այս պահին, սակայն, մեր իրականությունում առաջնահերթը ֆուտբոլիստների ենթագիտակցությունն է:

2007 թվականին Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հանդիպումներ անցկացրեց Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Մեր ֆուտբոլիստները խաղադաշտում ներդրեցին ողջ ներուժը և, կարելի է ասել, գլխից վեր ցատկեցին: Այդ հանդիպումներում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների ենթագիտակցության մեջ լուսահոգի մարզիչ Յան Պորտերֆիլդն էր, որը տառապում էր քաղցկեղով, սակայն ծանր վիճակում, մահվան շեմին կանգնած էր Հայաստանի հավաքականի կողքին: Այսօր այն բացառիկ դեպքերից է, երբ անցյալում տեղի ունեցածի վրա աչք փակելով՝ հասարակությունը կանգնած է ազգային հավաքականի կողքին:

Այսօր մեր ֆուտբոլիստներն ունեն հնարավորություն՝ ապացուցելու, որ լուսավոր հասարակության մի մասնիկն են: Քննությունը պատշաճ կերպով հանձնելու համար կան նախադրյալներ: Այո, կան խնդիրներ, որոնք հիմնականում կադրային են։ Նման խնդիրներ լինելու են միշտ: Այսօր մեր խնդիրն է ոչ թե խնդիրների մասին հիշատակելը, այլ խնդիրները հաղթահարելով արդյունքի հասնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում