Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ

Մարտի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Նոր դեսպանին շնորհավորելով առաքելությունը ստաձնելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք, Հայաստանի վարչապետը կարևոր է համարել հայ-վրացական կապերի խորացումը: Դեսպանն իր հերթին հայտնել է դրա ուղղությամբ աշխատելու իր պատրաստակամությունը:

Դիվանագիտական այդ հաղորդագրության շրջանակում ռեգիոնալ կայունությունն ու խաղաղությունը հիշատակվում է «երկուստեք կարևորվելու» մասին մեկ տողով, սակայն հայ-վրացական հարաբերության առումով սա թերևս առանցքային խնդիր է: Ընդ որում, գուցե հնչի հակասական, տարօրինակ, սակայն՝ ռեգիոնալ խաղաղությունն ու կայունությունը հայ-վրացական հարաբերության խորացման թե՛ մոտիվ է, թե՛ նաև նախադրյալ:

Հայաստանն ու Վրաստանն այդ կայունության կենսական շահառու են, և այստեղ ունեն միմյանց հետ աշխատելու մեծ դաշտ և անհրաժեշտություն:

Միևնույն ժամանակ սակայն, Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ կարող են աշխատել, հարաբերությունը խորացնել, սերտացնել և ամրացնել, ու դրանով իսկ նաև ռեգիոնալ խաղաղությանն ամրացնելու համատեղ ներուժ գեներացնել միայն հենց այդ խաղաղության ու կայունության առկայության դեպքում: Ռեգիոնալ ռազմական որևէ էսկալացիա, ընդ որում մասշտաբային համատարած, թե լոկալ, բոլոր դեպքերում հարվածելու է նաև Հայաստան-Վրաստան հարաբերության հեռանկարին: Տրամաբանությունը այստեղ թերևս հարկ է արձանագրել բավականին պարզ: Հայաստանն ու Վրաստանը ունենալով այդ կայունության կենսական շահընկերություն, միաժամանակ ունենալով արտաքին քաղաքականության և ռազմաքաղաքական ճարտարապետության որոշակի և շոշափելի տարբերություններ, ունեն աշխարհաքաղաքական բևեռների և ռեգիոնալ խաղացողների միջև բավականին նուրբ և բազմաշերտ, ընդհուպ հյուսվածքային նրբության մակարդակի մանևրի անհրաժեշտություն: Իսկ այդպիսի հարցեր,, այդպիսի նպատակներ, այդպիսի աշխատանքային ոճ և մարտավարություն կիրառելու համար անհրաժեշտ է առավելագույնս կայուն, հնարավորինս բարձր կառավարելիություն ունեցող խաղաղության միջավայր: Հակառակ դեպքում, թե Հայաստանի, թե Վրաստանի «նավակները» ստանում են պատերին զարնվելու մեծ ռիսկեր, հետևաբար՝ բարդ և նուրբ մանևրը իրականացնելու կարողության կորուստ: Թերևս այդ նրբություններն են պատճառը, որ կարևորագույն խնդիրը դիտարկվում է մեկ տողով, քանի որ այդ խնդրի գործնական լուծումը անշուշտ չի լինելու տողերի կամ բառերի, նախադասությունների և պարբերությունների վիճակագրությամբ: Դա լինելու է գործով, և իրավիճակի նրբությունը այդ գործի համար պահանջված է դարձնում լռությունը:

Քիչ խոսք և շատ գործ՝ ռեգիոնալ կայունության ամեն մի օրը հայ-վրացական հարաբերության սերտացման ուղղությամբ օգտագործելու համար, և այդ կերպ նաև՝ սերտացումից առաջացող նոր էներգիան ռեգիոնալ կայունության և խաղաղության ևս մեկ հավելյալ օր ստանալուն ուղղելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում