Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (ՀԿԵ) Գյումրու կայարանի տարածքում անց է կացրել «Երկաթուղային վթարի դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Մարտի 24-ին Գյումրի քաղաքում անցկացվել են ՆԳՆ ՓԾ պլանով նախատեսված Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքներ:

Առաջին փուլում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կ. Ցուցուլյանը պարապմունքի մասնակիցների հետ անց է կացրել խորհրդակցություն, տվել մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Երկրորդ փուլը շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու կայարանի տարածքում. համատեղ անց է կացվել ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել ՆԳՆ փրկարար ծառայության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, ամրապնդել փրկարար ծառայության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փոխհամագործակցությունը արտակարգ իրավիճակների ժամանակ։

«Համատեղ ուսումնավարժությանը ներգրավված էին ՓԾ փրկարարական ուժերի վարչության, ՀՆՓԱԻ կենտրոնի անօդաչու թռչող սարքերի մասնագիտացված, Շիրակի մարզային փրկարարական վարչության օդային հետախուզության և ԲՊԱՌՆՎ ՃՔԿԻՄ բաժնի խմբերը, հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, ինչպես նաև ՀԿԵ «Հրդեհաշիջման և վերականգնման գնացքներ» ձեռնարկության, շտապօգնության, ոստիկանության, «Վեոլիա Ջուր» և «ՀԷՑ» ՓԲԸ-ի աշխատակիցները։

Մինչ ուսումնավարժության գործնական մասի մեկնարկը՝ ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը հանգամանալից ներկայացրեց ուսումնավարժության անցկացման սցենարը, ըստ որի միջոցառումները հաջորդաբար ծավալվեցին 3 տեղամասերում․ վթար երկաթգծի ուղիներում, քիմիական վթար և հրդեհ։

Համաձայն սցենարի՝ գնացքը հարվածել էր երկաթգիծը չթույլատրվող վայրում հատող մարդատար ավտոմեքենային, ուղևորն ու վարորդը ստացել էին մարմնական վնասվածքներ և չէին կարողացել դուրս գալ վթարված մեքենայից։ Միաժամանակ հրդեհ էր բռնկվել մարդատար վագոնում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների ուժերով տեղում իրականցվեցին հրդեհաշիջման, տուժածների տարհանման և տեղափոխման, ինչպես նաև առաջին բժշկական օգնության ցուցաբերման միջոցառումներ։

Երկրորդ տեղամասում խաղարկվեց ամոնիակով բեռնված գլանաձև վագոնից հնարավոր արտահոսքի սցենարը։ ԲՊԱՌՆՎ ՃՔԿԻՄԲ հետախուզական խումբը հետախուզությունից հետո սահմանազատեց վտանգավոր տարածքը։ Միաժամանակ փրկարարները ձեռնարկեցին միջոցներ գլանատակառից ամոնիակի արտահոսքի կանխման ուղղությամբ, իրականացրեցին բացազատում ջրային վարագույր ստեղծող փողակներով»,- հայտնում են փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ երրորդ տեղամասում խաղարկվել է հրդեհի բռնկման սցենար՝ բենզինով բեռնված գլանաձև վագոնում, որի ժամանակ իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։

Նշվում է, որ տեղում ուսումնավարժության ողջ ընթացքին հետևել են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ՀԿԵ ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օ. Շատալովի գլխավորությամբ:

Ամփոփելով արդյունքները՝ ՓԾ տնօրենը ուսումնավարժության ամբողջ գործընթացը գնահատել է լավ, հանձնարարել, որ գործնական վարժանքների ընթացքում ուժերի առջև դրված խնդիրների կատարման գործընթացները հնարավորինս դրվեն իրատեսական հիմքերի վրա:

Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել վարժանքի մասնակիցներին և ՀԿԵ-ի ղեկավարությանն արդյունավետ փոխհամագործակցության համար՝ նշելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս առավել հմտանալ և բացահայտել առկա խնդիրները, ինչպես նաև խթանում են ուժերի պատրաստվածության բարձրացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում