Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Հայաստանը երկու ուժերի արանքում. նոր «մարտադաշտի» հեռանկարը

Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Այլ կերպ ասած, Հռոմի Ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և այժմ հարցը անցնում է ԱԺ վավերացման տիրույթ: Եթե խորհրդարանը վավերացնի Ստատուտը, դա կնշանակի, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավասությունը և ըստ այդմ կարող է իր համար կարևոր հայցեր ներկայացնել դատարան: Տվյալ պարագայում հասկանալի է, որ խոսքը Ադրբեջանի դեմ հայցերի մասին է, կապված թե պատերազմական հանցագործությունների հետ, և թե Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ոտնձգության: Որքանո՞վ է առարկայական այս մասին խոսակցությունը, եթե մենք հենց այսօր ունենք Հաագայի մեկ այլ՝ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ, որի հանդեպ սակայն առայժմ կա միայն Բաքվի արհամարանքը: Ըստ այդմ, ի՞նչ նշանակություն ունի մի բան, որը կարծես թե ազդեցություն չունի Բաքվի վրա:

Առերևույթ դա իհարկե այդպես է, բայց շատ կարևոր է արձանագրել, որ միջազգային հարաբերություններում այդուհանդերձ կա ոչ միայն ուժի իրավունքը՝ պայմանական իմաստով, այլ նաև իրավունքի ուժը՝ այդուհանդերձ: Իհարկե, առավել օպերատիվը ուժի իրավունքն է և կան սրա բազմաթիվ օրինակներ, բայց նաև կարևոր է նկատել, որ այդուհանդերձ ուժի իրավունքն էլ նվազագույնը ֆորմալ տեսանկյունից կառուցվում է իրավունքի ուժի վրա: Պետք չէ իհարկե ընկնել դիլեմայի մեջ, հավի ու ձվի պատմության մեջ՝ ուժի՞ իրավունք, թե՞ իրավունքի ուժ: Դրանք միջազգային հարաբերությունների, այսպես ասած իրական քաղաքականության երկու կետաձկերն են, որոնց վրա է միջազգային քաղաքականությունը՝ ուժի իրավունք, որն ուղեկցվում է իրավունքի ուժով: Եթե այսօր Հայաստանը տկար է առաջինի մասով, դա չի նշանակում, որ իմաստն ու արդիականությունը կորցնում է երկրորդն էլ: Ավելին, դա նշանակում է բոլորովին հակառակը՝ երկրորդը Հայաստանի համար դառնում է առավել արդիական, ուժի իրավունքը դառնում է առավել նշանակալի, եթե անգամ դրա ազդեցությունը պահանջում է ժամանակ ու մեծ տարածություն: Այո, չպետք է ունենալ այսպես ասած միջազգային իրավունքի առնչությամբ պատրանքներ, առավել ևս փլուզվող աշխարհում: Բայց, չգերագնահատել մի բան, ամենևին չի նշանակում թերագնահատելու ազատություն:

Պետք է ռացիոնալ ու հանդարտ գնահատել հնարավորության դաշտերը, միաժամանակ իհարկե նաև այդ դաշտում հակառակորդի կամ թշնամու հնարավորությունները, միամտաբար չկարծելով, թե միջազգային դատարանները հայկական արդարադատության իրականացման ատյաններ են: Դրանք ևս մարտադաշտ են, սա պետք է հասկանալ աներկբա, հետևաբար հասկանալ, թե երբ, ինչպես, ինչով արժե մտնել այդ դաշտ՝ չպարտվելու կամ թակարդում չհայտնվելու համար: Բայց, այդ մարտադաշտը նաև հնարավորություն է՝ առնվազն իրադարձությունների զարգացումը իրական մարտադաշտեր տեղափոխելու հարցում արգելակներ սահմանելու հնարավորություն: Կրկնեմ, գերազանցապես ռացիոնալ ու հաշվարկված մարտավարության ու ռազմավարության, այլ ոչ միջազգային արդարադատության հանդեպ ծանծաղ հավատի ռեժիմով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում